Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի ԿԸՀ-ն չեղարկեց ընտրությունների արդյունքները 4 ընտրատարածքներում

Ադրբեջանի ԿԸՀ-ն չեղարկեց ընտրությունների արդյունքները 4 ընտրատարածքներում
14.02.2020 | 14:31

Ադրբեջանի իշխանությունները կարծես տեղի են տալիս միջազգային ճնշմանը` փորձելով մեղմել փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո եվրոպական կառույցներում ձևավորված բացասական վերաբերմունքը: ԿԸՀ-ն հինգշաբթի օրը, մի քանի ժամ շարունակված նիստում որոշեց ընտրությունների արդյունքները չեղարկել 4 ընտրատարածքներում:


ԿԸՀ-ն նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից զրկեց իշխանամետ թեկնածուներին: Մանդատ ստանալու հնարավորությունից զրկվեցին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության Բաքվի խոշորագույն շրջաններից մեկի` Խաթայիի տեղական կառույցի ղեկավար Հուսեյնբալա Միրալամովը,1995-ից անընդմեջ պատգամավոր ընտրվող Հադի Ռաջաբլին,Միլի մեջլիսում Բեյլագանի շրջանը ներկայացնող Չինգիզ Գանիզադեն և նախկինում ընդդիմադիր, այժմ իշխանամետ դիրքերից հանդես եկող «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն: Ադրբեջանցի անկախ փորձագետների համոզմամբ՝ ԿԸՀ-ն ստիպված էր գնալ նման քայլի: «21-րդ դարում, նորագույն տեխնոլոգիաների զարգացման նման պայմաններում, ընտրություններ կեղծելը անասելիորեն դժվարացել է»՝ ասել է քաղաքագետ Ազեր Ռաշիդօղլուն` հավելելով, որ փետրվարի 9-ի ընտրություններում թույլ տրված խախտումների անտեսումն իշխանությունների կողմից կարող էր հանգեցնել սոցիալական պայթյունի: ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը ևս հաստատել է, որ ընտրությունների չեղարկման գործընթացի հիմնական պատճառներից մեկը սոցիալական ցանցերի ահազանգերն էին:


«Մենք հետաքննում ենք սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունը, որ վերաբերում է բոլոր ընտրատարածքներին: Եթե այդ տեղեկատվությունը մեզ հավաստի է թվում, մենք անմիջապես հետաքննություն ենք սկսում», - նշել է Փանահովը` պնդելով, թե իր ղեկավարած կառույցի այս քայլերի արդյունքում մեղավորները պատժվելու են:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ