Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել դատվածության փաստը

Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել դատվածության փաստը
14.02.2020 | 14:35

Hraparak.am-ը գրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որ նաև ՔՊ վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով՝ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ «Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006-ի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մոտ մեկ տարի անց՝ 2007-ի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից»։


Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․ «Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011-ին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:


Աղբյուրը փորձել է պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասել է, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերն ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարց է ուղղվել, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը լռել է, ապա գրել, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս տեղեկատվությանը.
«Վաղն ուղիղ եթերում կխոսեմ ժամեր առաջ hraparak.am-ում իմ կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակմանը»:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ