Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է

Նիկոլ Փաշինյան. Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է
14.02.2020 | 14:35

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո. Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» քննարկման մասնակիցներից մեկը ներգաղթի ու արտագաղթի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Դուք խոսեցիք Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին, դրանց արդյունքում ներգաղթն ավելացե՞լ է, կա՞ն ներգաղթի մասին տվյալներ և որքան հայեր են այս ընթացքում արտագաղթել Հայաստանից»։

«Ներգաղթի մասին շատ կարևոր լուրեր կան. 2018-ից ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից ավելի»,- ասել է ՀՀ վարչապետը և հավելել, որ 2018-ի մայիսից հետո ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք ԵՄ տարածքում փախստականի կարգավիճակ են փնտրում, կրճատվել է մոտ 60%-ով: «2018-ից ի վեր, ՀՀ քաղաքացիների մուտքի և ելքի դրական դինամիկա ունենք։ 2019-ը մենք ամփոփել ենք հետևյալ արդյունքներով՝ ՀՀ 10 000 քաղաքացի ավելի շատ է մուտք գործել, քան դուրս եկել։ Եվ այն պրոցեսները, որոնք 2018-ի մայիսից հետո տեղի են ունենում Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ևս մեկ անգամ գալիս են դա ապացուցելու։ ՀՀ-ում անշարժ գույքի գներն այնքան են աճում, որ մարդիկ նույնիսկ սկսում են դժգոհել, որովհետև վարձակալության գներն էականորեն բարձրացել են, հիպոթեկային վարկերի ծավալը 2017-ի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Եվ այո, մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի։ Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է, ինձ համար ակնհայտ է, և թվերը դա են ցույց տալիս» պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ