Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով
14.02.2020 | 14:41

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեցը մահացել են՝ Պեկինում մամուլի ասուլիսում հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը:

«Փետրվարի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում ախտորոշված էր հիվանդանալու 1716 դեպք, նրանցից վեցը ողբերգական վախճան են ունեցել»,-ասել է նա: Ցզեն Իսինը նաեւ նշել է, որ բուժանձնակազմի շրջանում աճում է հիվանդացածների թիվը: Առողջապահության կոմիտեն նախօրյակին հայտնել էր, որ 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից մեկնել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ