ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Էդմոն Մարուքյան․ Պետք չէ ամեն անգամ մարդկանց «տեռորի» ենթարկել, թե «վազելով եկեք՝ հեղափոխությունը խլում են»

Էդմոն Մարուքյան․ Պետք չէ ամեն անգամ մարդկանց «տեռորի» ենթարկել, թե «վազելով եկեք՝ հեղափոխությունը խլում են»
14.02.2020 | 14:43

«Այո, մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, բոլորս ահմաններից դուրս հակաքարոզչություն: Եվ դա արվում է այն բանի համար, որ մենք համաձայն չենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

Նա նշեց՝ այս ընթացքում իրենց բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է՝ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ դուք ուրեմն նախկին եք, ծախված եք, սև եք: «Ի՞նչ է եղել մեր մեջ, ոչ մի բան, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Եվ դրա համար մեզ պետք է սենց անե՞ն: Դուք նայեք մարդկանց որակը, էս է իրենց որակը: Սա բոլոր նրանց է վերաբերում, ովքեր այս օրերին լծված են ԼՀԿ դեմ հակաքարոզչության: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհն են կասկածի տակ դնում: Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանին, 50 հատ բան են գրում, 5 պատասխան ենք տալիս: Լավ, էդ հինգ պատասխանն էլ չտա՞նք: Մենք կարող ենք այսօր սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել, և էսօր ինչ գրեն մեր մասին, չպատասխանենք»,- ասաց Մարուքյանը: Հարցին՝ իշխանությունները կարծում են՝ ԼՀԿ-ն խոչընդոտում է հեղափոխություն ավարտին հասցնելու գործընթացին, այն է՝ ՍԴ խնդիրը հանգուցալուծելուն, Մարուքյանը պատասխանեց. «Սուտ են ասում: Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից: Հեղափոխությունը մարդկանց սրտերում է, գլխում է, այն տեղի է ունեցել: Իշխանությունը պատմական մեծամասնություն է ձևավորել, անհնար է խլել այդ հեղափոխությունը: Եվ ով կասի, որ հեղափոխությունը խլել են, նա, իմացեք, ստախոս է, ժողովրդին խաբում է»: Ըստ նրա՝ պետք է զբաղվել կոնկրետ բարեփոխումներով, ոչ թե ամեն անգամ մարդկանց «տեռորի» ենթարկել, թե «վազելով եկեք՝ հեղափոխությունը խլում են»:


«Էդ ո՞վ կարա խլի, ոնց կխլի, հո Մանուշակ մանկապարտեզը չի, մեծ մարդիկ ենք»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ