Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչո՞ւ է իշխանությունն ուզում ազատվել ՍԴ նախագահից, բայց ոչ դատախազից ու ԿԸՀ նախագահից, որոնց քննադատել էր Փաշինյանը. հարց` Ալեն Սիմոնյանին

Ինչո՞ւ է իշխանությունն ուզում ազատվել ՍԴ նախագահից, բայց ոչ դատախազից ու ԿԸՀ նախագահից, որոնց քննադատել էր Փաշինյանը. հարց` Ալեն Սիմոնյանին
14.02.2020 | 14:46

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է իշխանությունը փորձում ազատվել ՍԴ նախագահից, մինչդեռ անտեսում է գլխավոր դատախազին և ԿԸՀ նախագահին, որոնք ևս աշխատել են ՀՀԿ ժամանակ ու արժանացել քննադատության Փաշինյանի կողմից:

«Մենք ունենք բժիշկներ, դպրոցի տնօրեններ, ոստիկաններ, պետական ապարատում աշխատակցիներ, լրագրողներ, որոնք աշխատել են Հանրապետական պատգամավորների հետ: Եթե տենց լիներ, բացի այն մարդկանցից, ովքեր որևիցե ձևով շփում չեն ունեցել ՀՀԿ-ի հետ, պիտի դատարկենք ՀՀ-ից: Ասել ենք, որ վենդետա չի եղել, եթե զուգահեռներ եք անցկացնում Թովմասյանի և դատախազի միջև, Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, նա քաղաքականացված մարդ է ոչ քաղաքական մարմնի մեջ: Եկեք տարբերենք թացը չորից, հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում», - ասաց Սիմոնյանը: Հարցին՝ որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իրենց քաղաքական ուժը մեղադրել է բոլոր ժամանակների ընտրությունները կեղծելու մեջ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Հարգելի գործընկեր, երևի խառնում եք, մեր քաղաքական ուժն այն եզակի քաղաքական ուժն է, որը հայտարարել է, որ ընդդիմությունը ունեցել է խնդիր ընտրությունների ժամանակ, որովհետև չի կարողացել 2000 ընտրատեղամասում ապահովել 2000 ներկայացուցիչ, որովհետև ընտրությունների ժամանակ պաշտոնական փաստաթուղթ ա համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ՝ մեկ արձանագրությունը տեղամասից, որը ստանում է յուրաքանչյուր դիտորդ, դրանք համաքելով՝ դու ունենում ես ընտրությունների տվյալները»:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ