Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում
14.02.2020 | 17:39

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կարելի է ունկնդրել IDAGIO հավելվածում bit-urls.com/6aWtF: IDAGIO-ն դասական երաժշտության հեղինակավոր հարթակ է‚ որտեղ իրենց կատարումներն են ներկայացնում հայտնի կոլեկտիվներ և արտիստներ։ IDAGIO-ն համագործակցում է երաժշտական հայտնի պիտակների‚ երաժշտական գործակալությունների և կատալոգների հետ։

“Time” ամսագրի կողմից IDAGIO-ն ճանաչվել է 2019 թվականի լավագույն նորարարություններից մեկը:
IDAGIO-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ներկայացված են Արամ Խաչատրյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։


Երաժշտասերները‚ ի դեպ‚ երկու ամիս անվճար բաժանորդագրվելու և նվագախմբի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան։

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ