Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետի պատվիրակության՝ Մյունխենի կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը

Վարչապետի պատվիրակության՝ Մյունխենի կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը
14.02.2020 | 21:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ևս մեկ անգամ պարզաբանում է ներկայացրել։

«Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ նրանք, հղում կատարելով վարչապետի համապատասխան որոշմանը, գտել են «անհերքելի» ապացույց, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը՝ պնդելով, որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրը նրանում է, որ վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկացվի ըստ փաստացի կատարված ծախսերի, չառանձնացնել Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:


Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ՝ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի», - Facebook-ի իր էջում գրել է Աղաջանյանը։


«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Էդուարդ Աղաջանյանը երեկ անդրադարձել էր գրառմանը՝ նշելով, որ վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ