Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում Թուրքիայի նպատակն է փրկել 4 միլիոն մարդու կյանք

Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում Թուրքիայի նպատակն է փրկել 4 միլիոն մարդու կյանք
14.02.2020 | 21:57

Անկարան որոշակի գործողություններ է ձեռնարկում Սիրիայի Իդլիբ նահանգում՝ 4 միլիոն տեղացի բնակիչների կյանքը փրկելու համար՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Պակիստանի խորհրդարանում:

«Գործողություններով, որ մենք վերջերս արել ենք Իդլիբում, կանխել ենք չորս միլիոն ճնշված մարդու կյանքին սպառնացող վտանգը։ Նրանց սպառնում են ռեժիմի ռմբակոծումներով», - ասաց նա: Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը «նպատակ ունի դադարեցնել արյունահեղությունը, տառապանքներն ու արցունքները, ցանկացած երկրում՝ Լիբիայից մինչև Եմեն»:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ