Դավիթ Հարությունյան. Հեռու չէ օրը, երբ կտեսնենք ՍԴ դատավորներին ձերբակալելու փորձեր

Դավիթ Հարությունյան. Հեռու չէ օրը, երբ կտեսնենք ՍԴ դատավորներին ձերբակալելու փորձեր
14.02.2020 | 21:59

Ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրական դատարանն ու ՍԴ կազմը ձևավորվի այս իշխանության կողմից, որովհետև հնարավորություն է ընձեռնվում չունենալ երկրում Սահմանադրական դատարան կամ ունենալ ցանկացած որոշում դակող ՍԴ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարդատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Իրականությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է իր դատական համակարգը», - ասաց նա։ Դավիթ Հարությունանի խոսքով՝ այսօր կա ՍԴ, որտեղ դատավորները նշանակված են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ՀՀ առաջին Սահմանադրության պահից մինչև վերջերս, երբ ԱԺ-ն ընտրեց երկու դատավոր։ «Հենց այս բալանսն է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն իրապես քաղաքական իշխանություններից անկախ», - ասաց նա։ Նա նշեց՝ զարգացումները, որ տեղի են ունենում վերջին ժամանակահատվածում, թույլ են տալիս եզրակացնելու՝ հեռու չէ այն օրը, երբ ձախողված հանրաքվեի պարագայում կտեսնենք փորձեր՝ կիրառելու խափանման միջոցներ՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին։ «Ենթադրում եմ՝ արդեն «թխվում են» որոշակի աղմկահարույց գործեր», - ասաց Հարությունյանը։


Նա նշեց՝ ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց՝ ձերբակալում կամ կալանավորում, կարող է կիրառվել, եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից Սահմանադրական դատարանից։ «Ցանկացած այլ եղանակով դա իրականացնելը կլինի հանցագործություն», - ասաց նախկին նախարարը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ