Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վահագ Ռաշը նոր երգը. «Ես ու Դու»

Վահագ Ռաշը նոր երգը. «Ես ու Դու»
14.02.2020 | 23:13

Երգահան, երգիչ Վահագ Ռաշի նոր սիրաշատ երգն այս անգամ նվիրված է իր և կնոջ ամուսնության 6 -ամյակին։ Երգը, որը կոչվում է «Ես ու Դու»,նա նվիրել է կնոջը և բոլոր սիրահար զույգերին։ Ի դեպ, երգը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի, գրվել է մոտ 5 տարի առաջ։


«Հիշում եմ՝ մի քանի ամիս է, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Դե, քանի որ չէի կարողանում քնել, վերցրեցի կիթառը, ու երգի երաժշտությունը ծնվեց։ Բայց երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Անցած տարի Տաթև Ոսկանյանի հետ որոշեցինք նոր երգ ստեղծել, ու միանգամից այս մեղեդին եկավ մտքիս և մոտավոր միտք։ Տաթևը կյանք տվեց մեղեդուն` բառերի տեսքով, և ունեցանք այսպիսի ռիթմիկ գործ։ Գործիքավորումը վստահեցի Արմեն Շավերդյանին, իսկ միքս ու մասթերինգը կատարեց Սերգեյ Գասպարյանը։ Հոլովակը վերցրել ենք իմ սիրելի ֆիլմերից մեկի հատվածով։ Ֆիլմը «Լա լա լենդն» է»- նշում է Վահագ Ռաշը։

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ