Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը
15.02.2020 | 14:03

Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, կարճ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Դուրս գալով Լավրովի մոտից՝ Պոմպեոն ամբողջ միջանցքով մեկ «Good luck» ասաց: Ռուսական բանակցային սենյակի մոտ կանգնած Մյունխենյան համաժողովի մասնակիցները հառաչեցին. ամերիկացիները հիմա քչերին են լավ բան ցանկանում»:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ