Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի

Ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի
15.02.2020 | 14:27

Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ և մարզական բժշկության կենտրոնի տնօրեն և Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն Focus պորտալի հետ զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սննդակարգը:


Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղերի: Նրա խոսքով՝15 րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով: Հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը ևս մեկ արդյունավետ միջոց է համարել երշիկի, հացի և պանրի կրճատումը սննդաբաժնում և փոխարինել բանջարեղենով, մեծ քանակությամբ աղը նույնպես կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, որ նույնպես կարող է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ