Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը
15.02.2020 | 14:27

Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:


Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորեցին բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության, դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ:
ԱԳ նախարարներն անդրադարձան նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ