Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիան կանի ամեն ինչ Իդլիբի անկումը կանխելու համար

Թուրքիան կանի ամեն ինչ Իդլիբի անկումը կանխելու համար
16.02.2020 | 14:37

«Թուրքիան հաստատակամ է Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու հարցում»՝ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Նրա խոսքով՝ Անկարան կատարել է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր Ռուսաստանի և Իրանի հետ բանակցությունների ընթացքում: «Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերը այժմ հայտնվել են սիրիական վարչակազմի կողմից վերահսկվող տարածքներում», - նշել է Օքթայը: Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները հնչել են Անկարայի կողմից զինված ստորաբաժանումների` Սիրիա վերատեղակայման ֆոնին: Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ Իդլիբ վերատեղակայված թուրքական զինծառայողների թիվը հասել է 6500-ի, այստեղ գտնվող զրահատեխնիկայի և բեռնատարների թիվը հասնում է 1900-ի:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ