Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից

Արմեն Աշոտյան. Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից
16.02.2020 | 14:51

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. «շահարկվող հատված»:

Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։ Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. "պադոշ": Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում: Ու ձեր "հեռարձակումները" մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում: Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ