Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անտարկտիկական շոգ

Անտարկտիկական շոգ
16.02.2020 | 14:59

Բրազիլացի հետազոտողները Անտարկտիդայում գրանցել են Ցելսիուսի սանդղակով մոտ 21 աստիճան ջերմություն: Ջերմաստիճանը 40 տարի ի վեր այդքան չէր բարձրացել՝ նոր ռեկորդ է գրանցվել: 1982-ի հունվարին ամենաբարձր ջերմաստիճանը մոտ 20 էր: Փորձագետները պնդում են, որ այս երևույթը կլիմայի փոփոխության հետևանք է և ընդգծում, որ վիճակը հեռու է նորմալից:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ