Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ
16.02.2020 | 15:16

Վարչապետը Մյունխենում հանդիպել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կլինեն շարունակական, որ կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:


Էռնա Սոլբերգը կարևորել է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և հետաքրքրվել մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով: Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Զրուցակիցները հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հարցեր:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ