Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մյունխենում հանդիպել են ՀՀ և Իրաքի ԱԳ նախարարները

Մյունխենում հանդիպել են ՀՀ և Իրաքի ԱԳ նախարարները
16.02.2020 | 15:34

Մյունխենում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իրաքի ԱԳ նախարար Մոհամադ Ալի Ալհաքիմը: Նրանք ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը: Զրուցակիցները կարևորել են բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում:


Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ