«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տարածքներ և անվտանգություն. Փաշինյանն ու Ալիևը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների մասին

Տարածքներ և անվտանգություն. Փաշինյանն ու Ալիևը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների մասին
16.02.2020 | 15:35

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի քննարկման ժամանակ «Կոմերսանտի» լրագրողը հարց ուղղեց կողմերին հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ, մասնավորապես, թողնել ԼՂ կարգավիճակի հարցը հետագային և անել մի բան, որին կողմերը ավելի պատրաստակամորեն կհամաձայնվեն, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների, միջանցք ստեղծելու, միջանկյալ լուծման վերաբերյալ։


«Դա հնարավոր է։ Այդ առաջարկը լրջորեն դիտարկվեց մեր կողմից», - պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ընդհանուր առմամբ տվեցինք մեր համաձայնությունը։ Պարզ է, որ պետք է այս հակամարտությունը փուլերով լուծենք։ Առաջին փուլը պետք է լինի օկուպացված տարածքների մի մասի ազատագրումը, և դա կա ռուսական առաջարկի մեջ։ Այնուհետև ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձ այդ տարածքներ, այդ տարածքների վերաբնակեցում, այդ նույն ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացում և ԼՂ կարգավիճակը քննարկվի հետագայում, երբ երկու կողմերը պատրաստ լինեն։ Առանց տարածքների ազատագրման սկսելը հնարավոր չէ համաձայնեցնել կարգավիճակը։ Կարգավիճակը չպետք է խանգարի կամ խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասաց Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Դուշանբեում, դրանից հետո նախագահ Ալիևի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք»։


«Այդ հանդիպումից հետո լարվածությունը ընդհանուր առմամբ աննախադեպ անկում ապրեց և մենք կարողացանք ուղիղ կապ ստեղծել։ Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիևը այդ քալի համահեղինակ է», - նշեց նա։
«Նախագահ Ալիևը խոսում է տարածքների մասին։ Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է։ Պետք է հասկանալ, ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն. որովհետև, երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել՝ ռազմական գործողություններ սկսվեցին ԼՂ հայերի դեմ և ԼՂ հայերը հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել։ Տարիներ շարունակ Ստեփանակերտը ռմբակոծվում էր, և հնարավոր չէ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ