Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախում առաջադրումներն ավարտվել են

Արցախում առաջադրումներն ավարտվել են
17.02.2020 | 13:12

Մարտի 31-ին Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ ԿԸՀ-ն ստացել է նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր: ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:


Ներկայացված փաստաթղթերը ԱՀ ԿԸՀ-ում ուսումնասիրվում են:
Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ