Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գագիկ Սուրենյան. Կայուն տեմպերով գնում ենք գարուն

Գագիկ Սուրենյան. Կայուն տեմպերով գնում ենք գարուն
17.02.2020 | 13:13

Մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կբարձրանա, Facebook- ում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա տեղեկացնում է, որ այս շաբաթ ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Կայուն տեմպերով գնում ենք գարուն:


Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Փակ է Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը (բուք): Ջերմուկ տանող խաչմերուկում մնացել են 15 բեռնատար և 25 մարդատար, Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:


Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները և Սիսիան-Գորիս ավտոճանապարհը:
Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում ձյուն է գալիս:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ