Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը տանում է Ռուսաստան

Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը տանում է Ռուսաստան
17.02.2020 | 23:38

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կուսակցության քաղաքականությունը տանում է Ռուսաստան:

Նա շեշտել է, որ եթե Վրաստանը կորցնի Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի աջակցությունը, կգա Ռուսաստանը: «Այս քաղաքականությունը տանում է Ռուսաստան: Սա ռուսական նախագիծ է և նշանակություն չունի՝ ինքնուրույն է արվում, թե՝ ինչ որ մեկի հրահանգով: Օգտագործելով եթերը, ուզում եմ ասել «Վրացական երազանք»-ի պատգամավորներին, եթե անգամ չեք հավատում դավադրության տեսություններին, բնության օրենքն է. եթե աստիճանաբար հեռանաք Արևմուտքից, կողմնացույցի վրա կմնա միայն հյուսիսի վեկտորը»,-նշել է նախկին նախագահը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ