Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարություն Հարությունյան. Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից

Հարություն Հարությունյան. Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից
17.02.2020 | 23:41

5-րդ ալիքի նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակզմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ մեզ մեղադրում են, որ չստանալով վարչապետի աշխատակազմից բավական լրատվություն, տալիս ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Դրանից հետո եղան հայտնի պատմություններ, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես 5-րդ ալիք»,- նշեց նա: «Իշխանությունների թեթև ձեռքով մասնագիտական դաշտն էլ բաժանվել է սևերի և սպիտակների: Ահավասիկ, ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»,- հայտարարեց Հարություն Հարությունյանը: Նա նշեց, թե ինչ են իրենց հեռուստաընկերությանը պատասխանում իշխող ուժի ներկայացուցիչները, երբ նրանց կանչում են իրենց մոտ հարցազրույցի կամ դեբատի. «Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք. մեզ ասում են՝ «գիտեք, մենք շատ ենք ուզում Ձեզ մոտ գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա», «դուք, քանի որ ցույց եք տվել «Մարտի 1»-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեզ մոտ գալ», «թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք՝ ինչ կլինի, հետո կորոշենք, շատ ենք ուզում գալ»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան: Բանավեճերի պետք է չմասնակցեն, հարցազրույցների պետք է չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Այստեղ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից և իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան և ներկայանան բանավեճի»,- ասաց նա:


Նրա խոսքով՝ ամենածանր վիճակում հայտնվել է իրենց հեռուստաընկերությունը: «Խոսքի ազատության, տարիներ շարունակ լրագրության պաշտպան ՀԿ-ները լռություն են պահպանում, նաև պաշտպանում են այն կարծիքը, որ շատ ճիշտ է, որ մեր ՀԸ տնօրենը ձերբակալված է, որովհետև մենք նեգատիվ լուրերի հեղինակներ ենք: Չգիտեմ՝ ով է որոշում, որ մենք նեգատիվ լուրեր ենք հրապարակում, կամ ով է որոշում, թե մենք ինչպես պետք է աշխատենք, բայց այսօր մեր ՀԸ տնօրենը ապօրինի է կալանավորված, ես տեղյակ եմ գործի քննությանը և բացահայտ կարող եմ ասել՝ այս գործը ապագա չունի, եթե նույնիսկ դատարան հասնի: Այս ամբողջն արվում է այն բանի համար, որ նա ևս մեկ կամ երկու ամիս մնա կալանքի տակ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ