«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Զին­ծա­ռա­յող­նե­րի ան­հաս­կա­նա­լի «ինք­նաս­պա­նու­թ­յուն­ներն» ու վար­չա­պե­տին հու­զող ներք­նա­շո­րե­րի հար­ցը

Զին­ծա­ռա­յող­նե­րի ան­հաս­կա­նա­լի «ինք­նաս­պա­նու­թ­յուն­ներն» ու վար­չա­պե­տին հու­զող ներք­նա­շո­րե­րի հար­ցը
18.02.2020 | 12:12
Բա­նա­կում ա­ռա­վել կարևոր հարց կա՞, քան զին­վոր­նե­րի ներք­նա­շո­րե­րը նույն լվաց­քի մե­քե­նա­յով լվա­նալն է: Սա ոչ թե հռե­տո­րա­կան հարց է, այլ երկ­րի թիվ մեկ դեմ­քի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ար­ված քա­ղա­քա­կան թիվ մեկ ամ­բիո­նից՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճից: Նա վս­տա­հեց­նում է, որ բա­նա­կի խն­դիր­նե­րի ա­ռյու­ծի բա­ժի­նը կապ­ված է այն հան­գա­ման­քի հետ, որ զին­վոր­ներն ի­րենց ներք­նա­շո­րե­րը նույն լվաց­քի մե­քե­նա­յով չեն լվա­նում, քա­նի որ քրեա­կան են­թամ­շա­կույ­թի կրող են: Ան­կեղծ ա­սած, չգի­տեմ, թե հի­գիե­նան երբ է ստո­րա­դաս­վել քրեա­կան են­թամ­շա­կույ­թին, բայց դժ­վար թե գտն­վի շար­քա­յին մեկ այլ քա­ղա­քա­ցի, որ հա­մա­ձայ­նի նույն լվաց­քի մե­քե­նա­յով լվա­նալ իր ու բո­լո­րո­վին ան­ծա­նոթ մե­կի հա­գուս­տը: Ե­թե զին­վոր­նե­րը նույ­նիսկ ոչ թե հի­գիե­նա­յի կա­նոնն­նե­րից, այլ քրեա­ծին բար­քե­րից ել­նե­լով են այդ կերպ մտա­ծում ու վար­վում, միևնույն է, այդ ա­մե­նի մեջ սխալ տրա­մա­բա­նու­թյուն չկա: Իսկ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր­մալ է հա­մա­րում, ա­վե­լին՝ տա­րա­կու­սե­լի է հա­մա­րում, թե ինչ­պե՞ս կա­րե­լի է տար­բեր մարդ­կանց ներք­նա­շո­րե­րը նույն լվաց­քի մե­քե­նա­յի մեջ լվա­նա­լու մեջ վատ բան տես­նել, ա­պա ա­ռա­ջար­կում ենք մեկ­տե­ղել բո­լոր նա­խա­րար­նե­րի ներք­նա­շո­րերն ու փռել նույն պա­րա­նին: Ի դեպ, Նի­կոլ Փա­շի­նյանն այն թիվ մեկ պաշ­տո­նյան է, որ ընդ­դի­մա­դիր ե­ղած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից պար­բե­րա­բար բո­ցա­շունչ ե­լույթ­ներ էր ու­նե­նում, թե ինչ­պե՞ս կա­րե­լի է թույլ տալ, որ զին­վո­րի գուլ­պա­յի, ներք­նա­շո­րի ու հի­գիե­նա­յի այլ պա­րա­գա­նե­րի հա­մար ծնո­ղը մտա­հոգ­վի: Պա­րոն վար­չա­պե­տը բա­վա­կան խիստ ու կոշտ էր ո­րա­կում այն չի­նով­նիկ­նե­րին, որ այդ ա­մե­նի պա­տաս­խա­նա­տուն էին: Վար­չա­պետն այժմ, ըստ երևույ­թին, մի շարք ե­լույթ­նե­րի նման նաև սրա մա­սին է մո­ռա­ցել, բայց զին­վոր­նե­րի գուլ­պա­յի, կոն­ֆե­տի ու տար­բեր պա­րա­գա­նե­րի մա­սին ծնողն է հո­գում:
Մի քա­նի տա­րի ա­ռաջ նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն, օ­րի­նակ, այս­պի­սի լու­ծում էին մտա­ծել՝ ա­մեն զին­վո­րի հա­մար ան­վա­նա­կան հա­տուկ ցանց-պարկ էին ստեղ­ծել: Զին­վոր­ներն ի­րենց ներք­նա­շո­րե­րը դնում են պար­կի մեջ, որ լվաց­քի ժա­մա­նակ այն դուրս չգա: Պրակ­տի­կան, մեկ ան­գամ կի­րառ­վե­լուց հե­տո, սա­կայն, դուրս է մղ­վում: Կար­ծում ենք՝ խն­դի­րը կար­գա­վո­րե­լու լա­վա­գույն լու­ծու­մը գու­մար չխ­նա­յելն ու զին­վորր­­նե­րին պար­բե­րա­բար նոր ներք­նա­շո­րեր տրա­մադ­րելն է:
Նշենք, որ բա­նա­կում ներք­նա­շո­րե­րի հար­ցը Նի­կոլ Փա­շի­նյա­նի պա­տաս­խանն էր պատ­գա­մա­վո­րի այն հար­ցին, թե մտա­հո­գիչ չե՞ն ար­դյոք վեր­ջին շր­ջա­նում բա­նա­կում գրանց­վող մի­ջա­դե­պե­րը, երբ զին­վոր­նե­րը զոհ­վում են ոչ թե հա­կա­ռա­կոր­դի գն­դա­կից, այլ խա­ղաղ պայ­ման­նե­րում: Վար­չա­պե­տը, փաս­տա­ցի, շր­ջան­ցեց հար­ցը, ու մինչ այ­սօր որևէ մե­կը պա­տաս­խան չի տվել, թե բա­նա­կում ինչ է կա­տար­վում: 2020-ի հուն­վա­րից մինչ օրս դեռևս չպարզ­ված հան­գա­մանք­նե­րում 13 զին­ծա­ռա­յող է զոհ­վել. կամ սպան­վել է ծա­ռա­յակ­ցի կող­մից, կամ ինք­նաս­պա­նու­թյան են դր­դել: Իսկ այս ա­մե­նի ֆո­նին երկ­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին հու­զող միակ հարցն այն է, թե ին­չու զին­վոր­նե­րը ներք­նա­շոր չեն լվա­նում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ