Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման սրըն­թաց ա­ճի գաղտ­նի­քը

Նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման սրըն­թաց ա­ճի գաղտ­նի­քը
18.02.2020 | 12:17
Երեկ հայտ­նի դար­ձավ նոր կո­րո­նա­վի­րու­սով` 2019-nCoV-ով ռուս ա­ռա­ջին կնոջ վա­րակ­ման մա­սին: Ռու­սաս­տա­նի բնակ­չու­հին վա­րակ­վել է «Diamond Princess» ճամ­փոր­դա­կան հան­րա­նա­վում:
«Ռոս­պոտ­րեբ­նադ­զոր»-ի տե­ղե­կաց­մամբ, հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն ժա­մա­նա­կա­հատ­վածն առն­վազն 14 օր է, և, վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, այն կա­րող է տևել մինչև 24 օր: Ին­կու­բա­ցիոն շր­ջա­նը գաղտ­նի (լա­տենտ) այն ժա­մա­նա­կաշր­ջանն է, ո­րը հաշվ­վում է օր­գա­նիզմ վա­րա­կի մուտ­քի կամ վա­րակ­ման պա­հից մինչև հի­վան­դու­թյան ա­ռա­ջին նշան­նե­րի ի հայտ գա­լը։ Նոր կո­րո­նա­վի­րու­սի թերևս ա­մե­նա­մեծ վտանգն այն է, որ, ինչ­պես պար­զել են չի­նա­ցի ու ճա­պո­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը, այն այլ ան­ձանց փո­խանց­վում է նաև ին­կու­բա­ցիոն շր­ջա­նում, երբ վա­րակ­վա­ծի մոտ հի­վան­դու­թյան ա­ռա­ջին ախ­տան­շան­նե­րը դեռ ի հայտ չեն ե­կել, նա ի­րեն ա­ռողջ է զգում, բնավ չի կաս­կա­ծում, որ վա­րակ­ված է, հետևա­բար հի­վան­դա­նո­ցում կամ մե­կու­սաց­ված չէ: Այ­սինքն` նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված յու­րա­քան­չյուր ոք առն­վազն 14-24 օր չվ­նա­սա­զերծ­ված ու գոր­ծո­ղու­թյան մեջ գտն­վող «կեն­սա­բա­նա­կան զենք» է, որն ա­նար­գել կա­րող է վա­րա­կել մարդ­կանց և ո­րոշ կեն­դա­նի­նե­րի: Հենց սրա­նով է բա­ցատր­վում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման սրըն­թաց ա­ճը:
Այս տար­վա հուն­վա­րի 21-ին ամ­բողջ Չի­նաս­տա­նում ար­ձա­նագր­վել էր նոր տի­պի վի­րու­սով վա­րակ­ման ըն­դա­մե­նը 217 դեպք, մահ­վան դեպ­քե­րը սոսկ մի քա­նիսն էին, իսկ աշ­խար­հում, բա­ցի Չի­նաս­տա­նից, նոր վա­րա­կի ի հայտ գա­լու մա­սին որևէ խոսք չկար: ՈՒ­հան քա­ղա­քում, որ­տեղ գրանց­վել էր բռն­կու­մը և վա­րակ­ված­նե­րի ա­մե­նա­մեծ թիվն էր` 198 հո­գի, մա­հա­ցել էր նրան­ցից ե­րե­քը: Պե­կի­նում հի­վանդ­նե­րի քա­նակն ըն­դա­մե­նը հինգն էր:
Ե­րեկ ա­ռա­վո­տյան հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը հա­սել է ար­դեն 71226-ի, մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը` 1775-ի: Փետր­վա­րի 14-ի դրու­թյամբ վա­րակ­ված 1716 բու­ժաշ­խա­տո­ղից վե­ցը մա­հա­ցել է: Չի­նաս­տա­նից բա­ցի, վա­րակ­ման շուրջ 500 դեպք է գրանց­վել աշ­խար­հի 25 երկ­րում (վեր­ջի­նը` Ե­գիպ­տո­սում, ո­րը հան­դի­սա­ցավ աֆ­րի­կյան ա­ռա­ջին պե­տու­թյու­նը, որ­տեղ ար­ձա­նագր­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք): Նշենք նաև, որ ե­թե Ճա­պո­նիա­յի ա­փին, Նո­կո­գա­մի նա­վա­հան­գս­տում կա­րան­տի­նի մեջ գտն­վող «Diamond Princess» ճամ­փոր­դա­կան հան­րա­նա­վի վրա գտն­վող 2666 զբո­սաշր­ջիկ­նե­րից, փետր­վա­րի 10-ի դրու­թյամբ, ըստ հաս­տատ­ված դեպ­քե­րի, 130-ն էր վա­րակ­ված նոր կո­րո­նա­վի­րու­սով, ա­պա ե­րեկ­վա դրու­թյամբ հի­վանդ­նե­րի թիվն ար­դեն գե­րա­զան­ցել էր 454-ը:
Դե հի­մա ե­կեք մի փոքր թվա­բա­նու­թյամբ զբաղ­վենք. փաս­տո­րեն ե­թե 2019 թ. դեկ­տեմ­բե­րի 12-ից (ա­ռա­ջին դեպ­քի ի հայտ գա­լուց) մինչև հուն­վա­րի 21-ը, այ­սինքն` 40 օ­րում 2019-nCoV-ով վա­րակ­ման ըն­դա­մե­նը 217 դեպք էր ար­ձա­նագր­վել, իսկ մահ­վան դեպ­քե­րը նույ­նիսկ նոր վա­րա­կի է­պի­կենտ­րոն ՈՒ­հան քա­ղա­քում ըն­դա­մե­նը ե­րեքն էին, ա­պա ս. թ. հուն­վա­րի 21-ից փետր­վա­րի 17-ի ժա­մա­նա­կաըն­թաց­քում (27 օ­րում) նոր կո­րա­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի քա­նակն ա­վե­լա­ցել է 71009-ով, իսկ մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը` շուրջ 1770-ով: Բուժ­ված­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը 10865 է: Ակն­հայտ և ան­վի­ճե­լի է, որ ինչ­պես վա­րակ­ման, այն­պես էլ մահ­վան նոր դեպ­քե­րի քա­նա­կը նա­խորդ ժա­մա­նա­կաըն­թաց­քի հա­մե­մա­տու­թյամբ ա­ճել է երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով:
Ի՞նչ է սպա­սում Չի­նաս­տա­նի բնակ­չու­թյա­նը, Չի­նաս­տա­նին և, ի վեր­ջո, մարդ­կու­թյա­նը։
«Սին­խուա» գոր­ծա­կա­լու­թյան փո­խանց­մամբ, փետր­վա­րի 9-ին կա­յա­ցած հա­մա­ժո­ղո­վում Չի­նաս­տա­նի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Լյու Կուն հայտ­նել է, որ Չի­նաս­տա­նը ստիպ­ված է ե­ղել մե­ծաց­նել նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ֆի­նան­սա­վո­րու­մը և ար­դեն ա­վե­լի քան 10 մլրդ 260 մլն դո­լա­րին հա­մար­ժեք գու­մար ներդ­նել 2019-nCoV-ի հա­րու­ցած հի­վան­դու­թյան դեմ պայ­քա­րե­լու` կան­խար­գել­ման, բուժ­ման, հի­վան­դու­թյան տա­րա­ծու­մը վե­րահս­կե­լու հա­մար: Ընդ ո­րում, դա­տե­լով ա­մե­նից, սա դեռ միայն սկիզբն է: Իր հեր­թին, Չի­նաս­տա­նի Կենտ­րո­նա­կան բան­կը հայտ­նել է, որ վի­րու­սը դան­դա­ղեց­նում է ար­տադ­րու­թյու­նը և ազ­դում գնե­րի կա­յու­նու­թյան վրա:
Անց­նե­լով 2019-nCoV-ի տա­րած­ման դեմ պայ­քա­րի նոր փու­լի. Չի­նաս­տա­նը հա­մա­ճա­րա­կի է­պի­կենտ­րոն ՈՒ­հան քա­ղա­քում ա­ռանց այն էլ խիստ կա­րան­տինն էլ ա­վե­լի է խս­տաց­րել. Այժմ բազ­մա­մի­լիո­նա­նոց քա­ղա­քի բնակ­չու­թյանն ար­գել­ված է ի­րենց տնե­րից դուրս գալ ա­ռանց ծան­րակ­շիռ պատ­ճառ­նե­րի: Բա­ցա­ռու­թյուն է կա­տար­վում նրանց հա­մար, ով­քեր աշ­խա­տում են վի­րու­սի դեմ պայ­քա­րի ուղ­ղու­թյամբ, կեն­սա­պա­հով­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րում կամ պետք է բժշ­կա­կան օգ­նու­թյուն ստա­նան: Ա­վե­լին. Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն օ­րերս 10 տար­վա ա­զա­տազր­կում, ցմահ ա­զա­տազր­կում, իսկ ո­րոշ դեպ­քե­րում նույ­նիսկ մա­հա­պա­տիժ սահ­մա­նե­ցին երկ­րի այն բնա­կիչ­նե­րի հա­մար, ով­քեր կթաքց­նեն նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման ի­րենց մոտ ի հայտ ե­կած ախ­տան­շան­նե­րը ու չեն դի­մի բժշ­կի:
«Bloomberg»-ին Չի­նաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վի փոխտ­նօ­րեն Վան Խե­շե­նի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տեմ­պե­րը ստի­պում են ա­սել, որ հի­վան­դու­թյան դեմ պայ­քա­րում ե­կել է ա­մե­նակ­րի­տի­կա­կան պա­հը:
Տե­ղե­կաց­նենք նաև, որ ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շել են «Diamond Princess» նա­վից տար­հա­նել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րին: Եր­կու չվեր­թով Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը նա­խա­տե­սում է ԱՄՆ վե­րա­դարձ­նել մոտ 380 մար­դու, և այս պա­հին տար­հա­նու­մը գու­ցե ար­դեն ի­րա­կա­նաց­րել է: Նրանց մի մա­սը կա­րող է մնալ կա­րան­տի­նում Կա­լի­ֆոռ­նիա­յի և Տե­խա­սի ա­վիա­բա­զա­նե­րում: Փետր­վա­րի 15-ին հայտ­նի դար­ձավ Եվ­րո­պա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած հի­վան­դու­թյու­նից մահ­վան ա­ռա­ջին դեպ­քը: Այն գրանց­վել է Ֆրան­սիա­յում. հի­վան­դա­նո­ցում մա­հա­ցա­ծը չի­նա­ցի 18-ա­մյա զբո­սաշր­ջիկ է, ո­րը հոս­պի­տա­լաց­վել էր դեռ հուն­վա­րի 25-ին:
Փետր­վա­րի 10-ին «Ռոս­պոտ­րեբ­նադ­զոր»-ը, վկա­յա­կո­չե­լով չի­նա­ցի բժիշկ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը, հայտ­նեց, որ չի­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը կաս­կա­ծի տակ են ա­ռել նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մար ստեղծ­ված թես­տե­րի հու­սա­լիու­թյու­նը: 2019-nCoV-ի առ­կա­յու­թյու­նը պար­զե­լու հա­մար յու­րա­քան­չյուր երկ­րորդ թես­տը կա­րող է սխալ ար­դյունք տալ, այն­պես որ, հի­վանդ­նե­րի ի­րա­կան թի­վը կա­րող է լի­նել առն­վազն եր­կու ան­գամ ա­վե­լի բարձր: INTERFAX.RU-ի փո­խանց­մամբ, այս մա­սին նշ­ված է 2019-nCov վի­րու­սի հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին ան­ցած եր­կու­շաբ­թի հրա­պա­րակ­ված գե­րա­տես­չու­թյան տե­ղե­կագ­րում: Այս փաս­տաթղ­թում «Ռոս­պոտ­րեբ­նադ­զո­րը» մեջ­բե­րել է փետր­վա­րի 8-ին չի­նա­կան «Sina» գոր­ծա­կա­լու­թյու­նից ստաց­ված հա­ղոր­դագ­րու­թյու­նը, ըստ ո­րի, ՉԺՀ-ի բժիշկ­նե­րը նշում են նոր կո­րո­նա­վի­րու­սի ու­սում­նա­սի­րու­թյան ժա­մա­նակ մեծ թվով կեղծ բա­ցա­սա­կան ար­դյունք­նե­րի մա­սին, այ­սինքն՝ երբ թես­տը ցույց է տա­լիս մարմ­նում վի­րու­սի բա­ցա­կա­յու­թյուն, չնա­յած նրան, որ ի­րա­կա­նում վի­րուսն առ­կա է:
Ինչ­պես նշել է «Ռոս­պոտ­րեբ­նադ­զո­րը», ա­կա­դե­մի­կոս Վան Չե­նի գնա­հատ­մամբ, լա­բո­րա­տոր ու­սում­նա­սի­րու­թյան մեջ դրա­կան ար­դյունք ներ­կա­յումս գրանց­ված է դեպ­քե­րի ի­րա­կան քա­նա­կի միայն 30-50 %-ի դեպ­քում: Այս տե­ղե­կատ­վու­թյու­նից ար­դեն իսկ հաս­կա­նա­լի է դառ­նում, որ վա­րակ­ված­նե­րի մնա­ցած 50-70 տո­կո­սը, ո­րոնց մոտ նոր կո­րո­նա­վի­րու­սի առ­կա­յու­թյու­նը չի ախ­տո­րոշ­վում, չգտն­վե­լով բուժ­ման կամ կա­րան­տի­նի մեջ, այ­սինքն` չմե­կու­սաց­վե­լով, ա­զատ տե­ղա­շար­ժի, այ­լոց հետ շփում­նե­րի ի­րա­վունք ու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լով, էլ ա­վե­լի են մե­ծաց­նե­լու վա­րա­կի հե­տա­գա տա­րա­ծու­մը:
Ներ­կա­յումս աշ­խար­հում մշակ­ված են նոր կո­րո­նա­վի­րու­սի ո­րոշ­ման մի քա­նի թես­տա­յին հա­մա­կար­գեր: Մաս­նա­վո­րա­պես, 2019-nCov-ի հա­րու­ցած ոչ տի­պիկ թո­քա­բոր­բի օ­ջախ հան­դի­սա­ցող Չի­նաս­տա­նի ՈՒ­հան քա­ղա­քի վի­րու­սա­բա­նու­թյան ինս­տի­տու­տը մշա­կել է ի­մու­նոխ­րո­մա­տոգ­րա­ֆիա­կան վեր­լու­ծու­թյան վրա հիմն­ված թես­տա­յին հա­մա­կար­գեր: Մի շարք եր­կր­նե­րում ախ­տո­րոշ­ման հա­մար մշակ­վել են պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի (կՃՀ) մե­թո­դի վրա հիմն­ված թես­տա­յին հա­մա­կար­գեր: Այդ­պի­սի թեստ-հա­մա­կարգ ստեղ­ծել են նաև Ռու­սաս­տա­նում «Վեկ­տոր» պե­տա­կան գի­տա­կան կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը:
Դար­ձյալ փետր­վա­րի 10-ին «Ռոս­պոտ­րեբ­նադ­զոր»-ի ղե­կա­վար Ան­նա Պո­պո­վա­յի հայտ­նած տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն, չի­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը հաս­տա­տել են ռու­սաս­տա­նյան թես­տա­յին հա­մա­կար­գի «բարձր ար­դյու­նա­վե­տու­թյու­նը» կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի ախ­տո­րոշ­ման հա­մար: Ա. Պո­պո­վան հա­վե­լել է, որ Ռու­սաս­տա­նը «անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում պատ­րաստ է դի­տար­կե­լու ԵԱՏՄ գոր­ծըն­կեր եր­կր­նե­րին Ռու­սաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից ախ­տո­րո­շիչ գոր­ծիք­նե­րի լրա­ցու­ցիչ մա­տա­կա­րար­ման հնա­րա­վո­րու­թյու­նը»: Ա­վե­լի վաղ գոր­ծա­կա­լու­թյու­նը հա­ղոր­դել էր, որ «Ռոս­պոտ­րեբ­նադ­զոր»-ի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին տրա­մադր­վում են ախ­տո­րոշ­ման թես­տա­յին հա­մա­կար­գեր` նոր կո­րո­նա­վի­րու­սը հայտ­նա­բե­րե­լու հա­մար, սահ­ման­վել է լա­բո­րա­տոր ախ­տո­րոշ­ման ալ­գո­րիթ­մը:
Փետր­վա­րի 11-ին «Կո­մեր­սան­տը» հրա­պա­րա­կեց Ռու­սաս­տա­նում հա­մա­ճա­րա­կին դի­մագ­րա­վե­լու նա­խա­պատ­րաստ­վա­ծու­թյան վե­րա­բե­րյալ վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի բուժ­մա­նը բախ­ված ա­վե­լի քան 1800 բժիշկ­նե­րի (հա­մա­ճա­րա­կա­բան­ներ, վի­րու­սա­բան­ներ, տու­բեր­կու­լյո­զի բժիշկ­ներ, թո­քա­բոր­բո­քա­բան­ներ, ընդ­հա­նուր մաս­նա­գետ­ներ և ընդ­հա­նուր բժիշկ­ներ) շր­ջա­նում անց­կաց­ված հարց­ման ար­դյունք­նե­րը: Ըստ այդմ, նրանց սո­վո­րեց­րել են ճա­նա­չել կո­րո­նա­վի­րու­սը, բայց դեռ չեն տրա­մադ­րել դրա հա­մար անհ­րա­ժեշտ ախ­տո­րո­շիչ հա­մա­լիր­ներ:
Հարց­ման մաս­նա­կից­նե­րին տր­վել է չորս հարց.
1. Ար­դյո՞ք նրանց տրա­մադր­վել է կո­րո­նա­վի­րու­սի ախ­տո­րոշ­ման հա­մար մե­թո­դա­կան տե­ղե­կատ­վու­թյուն,
2. Ար­դյո՞ք նրանք ու­նեն ախ­տո­րոշ­ման հա­մա­լիր` վի­րու­սի առ­կա­յու­թյու­նը ո­րո­շե­լու հա­մար,
3. Ո­րո՞նք են կո­րո­նա­վի­րուս­նե­րի կա­ռա­վար­ման ա­մե­նաար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րը:
4. Ռու­սաս­տա­նում կա՞ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի սպառ­նա­լիք:
Վեր­ջին հար­ցին` Ռու­սաս­տա­նում հա­մա­ճա­րա­կի սպառ­նա­լի­քի ի­րա­կան լի­նե­լու վե­րա­բե­րյալ, բժիշկ­նե­րի կար­ծիք­նե­րը հա­վա­սա­րա­պես բա­ժան­վել են:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ) խոր­հր­դա­տու Այ­րա Լոն­ջի­նը և Հոն­կոն­գի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Գաբ­րիել Լե­նը հնա­րա­վոր են հա­մա­րել նոր կո­րա­նա­վի­րու­սով Երկ­րագն­դի բնակ­չու­թյան նույ­նիսկ եր­կու եր­րոր­դի վա­րա­կու­մը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ