Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆելիքս Թոխյանն ԱԺ նախագահի հետ հանդիպմանը վաղ կենսաթոշակի գնալու հարցը չի քննարկել

Ֆելիքս Թոխյանն ԱԺ նախագահի հետ հանդիպմանը վաղ կենսաթոշակի գնալու հարցը չի քննարկել
18.02.2020 | 22:45

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքում՝ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել», - լրագրողներին ասաց Թոխյանը՝ նկատելով, որ Միրզոյանն իր ուսանողն է եղել:


Հարցին՝ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանն ասաց. «Ոչ»: Ճշտող հարցին, թե պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանն ասաց. «Ես իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»: Հարցին՝ ՍԴ այլ դատավորներ ևս հանդիպել են ԱԺ նախագահի հետ, Թոխյանն ասաց. «Դուք տեղյա՞կ եք՝ ՍԴ դատավորները ո՞ւմ հետ, որտե՞ղ, ո՞նց են հանդիպում: Ես տեղյակ եմ՝ իմ կինն ում հետ, ոնց ա հանդիպում»:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ