ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողներին ասել է. «Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»:
Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել: «Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասաց Թոխյանը: Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց: