Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անկարան Իդլիբ է ուղարկել ռազմական տեխնիկայով 300 բեռնատար

Անկարան Իդլիբ է ուղարկել ռազմական տեխնիկայով 300 բեռնատար
18.02.2020 | 22:46

Թուրքիան սիրիական Իդլիբում իր դիտակետեր է տեղափոխել զրահատեխնիկայով, ԲՏՌ-ով և զինամթերքով 300 բեռնատար, հայտնում է «Haberturk» հեռուստաալիքը:
Անկարան ամրապնդում է դիրքերը Իդլիբի հետ սահմանին, և հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկան արդեն տեղակայվել են տարածաշրջանում:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ