«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լիբիայի ափին զենքով բեռնված թուրքական նավ է ոչնչացվել

Լիբիայի ափին զենքով բեռնված թուրքական նավ է ոչնչացվել
18.02.2020 | 22:54

Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Հալիդ ալ Մահջուբը հայտարարել է Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավի ոչնչացման մասին՝ հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը: Նավը «տեղափոխում էր զենք ու զինամթերք, որը նախատեսված էր զինված խմբավորումների համար»: Ալ-Մահջուբի խոսքով՝ զենքով բեռնված նավը ժամանել էր Թուրքիայից, որ միջազգային պայմանավորվածությունների խախտում է, որոնք արգելում են զենքի մատակարարումները Լիբիային: Փետրվարի 18-ին ավելի վաղ Al-Wasat լիբիական տեղեկատվական պորտալը հայտնել էր գնդակոծման մասին, որին ենթարկվել է Տրիպոլիի գլխավոր ծովային նավահանգիստը: Պորտալի տվյալներով, մի քանի արկ է պայթել նավահանգստի տարածքում:


Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հաստատել է Տրիպոլիի նավահանգստի գնդակոծման փաստը՝ հայտարարելով զենքի մատակարարման բռնարգելքի խախտումների, Լիբիա օտարերկրյա զինյալների փոխադրման փաստերի մասին:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ