Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում

«Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում
19.02.2020 | 12:51

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 14-ին ժամը 20-ին տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։

Գարի Քյոսայանը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ և իր հրավերով շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևան ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով:
Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։


Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
«Ես միշտ լսում եմ Գարիին, քանի որ պետք չէ հակառակվել։ Ինքը շատ մեծ ճանապարհ է անցել, իրենից միայն կարող ես սովորել, ու ոչ միայն միայն ջազ, այլ ընդհանրապես` երաժշտություն»։ Ամուսինների կարծիքով այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր, ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը ։
«Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ