Սրտի կանգ

Սրտի կանգ
21.02.2020 | 00:20
Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան օ­րը՝ փետր­վա­րի 19-ը, հայ­տա­րար­վել է գիրք նվի­րե­լու օր: Սքան­չե­լի նա­խա­ձեռ­նու­թյուն է: Գու­ցե մար­տի 13-ն էլ՝ Ե­ղի­շե Չա­րեն­ցի ծնն­դյան օ­րը, հայ­տա­րար­վի գիրք ԿԱՐ­ԴԱ­ԼՈՒ՞ օր: Այն­քան եր­կա՞ր է մեր կյան­քը, որ մեզ թույլ ենք տա­լիս մա­կե­րե­սով սա­հե­լու շռայ­լու­թյու­նը, չխո­րա­նա­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու ի­րա­վի­ճակ­նե­րի մեջ, պատ­ճառ­նե­րի ու հիմ­քե­րի: Սա­հել-անց­նե­լը քա­ղա­քա­ցիա­կան կամ քրեա­կան օ­րենս­գր­քի ոչ մի հոդ­վա­ծով հան­ցանք չէ՞: Օ­րենք­նե­րին ա­պա­վի­նե՞լն է ճիշտ, թե՞ խղ­ճի դա­տաս­տա­նին: Ես չգի­տեմ:
Բայց գի­տեմ, որ գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րով կեն­սա­կան է­ներ­գիան ա­պար­դյուն սպա­ռե­լը կամ սպա­նե­լը մե­ծա­գույն հան­ցանքն է կյան­քի դեմ ու պատժ­վում է մա­հով: Ոչ փո­խա­բե­րա­կան, ոչ պայ­մա­նա­կան, ոչ քա­ղա­քա­կան, այլ՝ ուղ­ղա­կի: Դիա­հեր­ձող բժիշկ­նե­րը մահ­վան վկա­յա­կա­նում գրում են «Սր­տի կանգ», նրանք պար­տա­վոր չեն սր­տի կան­գի պատ­ճառ­նե­րը նշել: Նրանք ար­ձա­նագ­րում են փաս­տը:
Ին­չի՞ վրա ենք սպա­ռում մեր անձ­նա­կան ու պե­տու­թյան կեն­սա­կան է­ներ­գիան:
Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ին­չի՞ նպա­տա­կաուղղ­վեց կեն­սա­կան է­ներ­գիան, որ պատ­րաստ էր փո­փո­խու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման:
Ին­չու՞ չու­նե­ցանք հա­վա­քա­կան մտ­քի պար­տադ­րան­քով ձևա­վոր­ված ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀՐԱ­ՏԱՊ Օ­ՐԱ­ԿԱՐԳ: Ին­չու՞ չու­նե­ցանք ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳԵ­ՐԱ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ գի­տակ­ցու­թյուն: Ին­չու՞ գե­րա­րագ կյան­քը վե­րա­դար­ձավ սո­վոր հուն, ու ա­մեն ինչ հո­սեց նույն ա­րա­գու­թյամբ ու նույն ուղ­ղու­թյամբ: Պար­զա­պես թեթևա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վե­ցին հաս­կա­ցու­թյուն­նե­րը, ձևա­յին, ու ոչ՝ բո­վան­դա­կա­յին: Ին­չու՞ մենք՝ նախ­նա­դա­րյան-բազ­մա­դա­րյան-վաղն­ջա­կան մեր պատ­մու­թյամբ, չենք սո­վո­րում կե­ցու­թյան ա­մե­նա­կարևոր կա­նո­նը՝ ԴԻ­ՄԱԴ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ: Ես չգի­տեմ: Բայց գի­տեմ, որ սիր­տը ա­ռանց պատ­ճա­ռի կանգ չի առ­նում: Երբ չես ու­նե­նում ի­րա­կան ե­րա­զանք, ա­մեն ին­չի հնա­րա­վոր է ե­րա­զան­քի հան­դեր­ձանք հագց­նել ու հրամց­նել իբրև կեն­սա­կան կարևո­րու­թյան խն­դիր: ՈՒ՝ բազ­մաց­նել մի­տակ մտա­ծո­ղու­թյան ու մի­տակ զգա­ցո­ղու­թյան մարդ­կանց, որ վայր­կե­նա­կան դառ­նում են ամ­բոխ: Որ ապ­րում են ամ­բո­խի պայ­մա­նա­կան ռեֆ­լեքս­նե­րով ու բնազդ­նե­րով, ո­րով­հետև այդ­պես հեշտ է ու այդ­պես չկա պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Ոչն­չի հա­մար: Մի­տակ մտա­ծո­ղու­թյամբ ու մի­տակ զգա­ցո­ղու­թյամբ մարդ­կանց պատ­ճառ­նե­րը չեն հե­տաք­րք­րում, նրանց պետք են խմ­բա­կա­յին հրա­հանգ­ներ ու պարգևատ­րում­նե­րի ար­դար հա­մա­կարգ: Ամ­բո­խա­հա­ճու­թյունն այ­սօր­վա խն­դիր չէ, միշտ է ե­ղել, բայց մարդ­կու­թյա­նը պար­բե­րա­բար հա­ջող­վել է վե­րա­դառ­նալ մտ­քի դաշտ, երբ սպառ­վել են պո­պու­լիզ­մի պա­շար­նե­րը, ու քաղց են զգա­ցել: Պարզ, հա­սա­րակ սո­վա­ծու­թյուն, որ ար­դեն դե­մա­գո­գիա­յով ու սո­փես­տու­թյամբ չի անց­նում: Իսկ երբ ու­տել ես ու­զում, պի­տի աշ­խա­տես: Կամ՝ գո­ղա­նաս: ՈՒ հենց այս կե­տում է սկս­վում ընտ­րու­թյու­նը՝ գնալ դե­պի բո­վան­դա­կու­թյու՞ն, թե՞ գո­հա­նալ պատ­ճե­նով: Կյան­քի ար­տա­պատ­ճե­նու­մը քրեա­կան հան­ցանք չէ, հան­ցանք է Աստ­ծո դեմ, որ կյանք է տվել ու Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ: Սր­տի կան­գից ա­ռաջ մտա­ծեք բո­վան­դա­կու­թյան ու բո­վան­դա­կան­մա­նու­թյան տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին:
Փետր­վա­րի 17-ից սկս­վել է ապ­րի­լի 5-ին նշա­նակ­ված հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վը: Եվ՝ «ա­հեղ լռու­թյուն է ճամ­փա­նե­րում»: Ոչ «ա­յո»-ներն են աղմ­կում, ոչ «ոչ»-ե­րը: Կար­ծես կա­րան­տին լի­նի: Ոչ կո­րո­նա­վի­րու­սի՝ բա­րե­բախ­տա­բար: Մինչև փետր­վա­րի 27-ը ՍԴ դա­տա­վոր­նե­րը ժա­մա­նակ ու­նեն հրա­ժա­րա­կան տա­լու: Մի քա­նի հրա­ժա­րա­կա­նով պե­տու­թյան օ­րա­կար­գը փո­խե­լու գայ­թակ­ղու­թյու­նը փա­ռա­հեղ հնա­րա­վո­րու­թյուն է, ո­րից, սա­կայն, ոչ ոք, կար­ծես, չի ու­զում օգտ­վել: Ո­րով­հետև կան տա­րըն­թեր­ցում­ներ: Ո­րով­հետև մենք դեռ գիրք նվի­րե­լու, ոչ թե կար­դա­լու մա­կար­դա­կին ենք: Ո­րով­հետև պե­տու­թյու­նը նույ­նաց­րել ենք իշ­խա­նու­թյան հետ ու կար­ծում ենք, որ դա ՏԱ­ՃԱՐ տա­նող ճա­նա­պարհն է: Ո­րով­հետև կա­րան­տի­նի մեջ չեն մտա­ծում, սպա­սում են՝ ինչ կլի­նի ու երբ կա­վարտ­վի: ՈՒ իշ­խում են կարծ­րա­տի­պե­րը, ինք­նու­րույն մտա­ծե­լը բո­րո­տու­թյուն է:
Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­խե­լու խնդ­րով հան­րաք­վեի ի­րա­վա­կան կող­մի մա­սին, միևնույն է, շա­րու­նա­կե­լու են խո­սել, թեև գնացքն ար­դեն Ա կե­տից դուրս է ե­կել ու հաս­նե­լու է Բ կե­տին: Գու­ցե նույ­նիսկ Գ՝ երկ­րի սահ­ման­նե­րից դուրս: Բայց դա «Կի­կո­սի մա­հի» շար­քից է: Հար­ցը ի սկզ­բա­նե քա­ղա­քա­կան էր ու քա­ղա­քա­կան էլ լու­ծում է տր­վե­լու՝ ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով: Ե­թե սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն դառ­նում է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վս­տա­հու­թյան հան­րաք­վե, ո՞րն է ան­վս­տա­հու­թյան պատ­ճա­ռը, որ նա վս­տա­հու­թյուն չու­նի՝ 2018-ի դեկ­տեմ­բե­րի 9-ի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում քվեար­կու­թյան մաս­նա­կից­նե­րից 80 տո­կոս ձայն ստա­նա­լուց հե­տո։ Կա պատ­ճառ՝ չք­վեար­կած­նե­րը՝ 46 տո­կոս: Փաս­տա­ցի՝ նո­րից դր­վում է իշ­խա­նու­թյան հարց: Գու­ցե նույ­նիսկ հի­մա է դր­վում իշ­խա­նու­թյան հար­ցը, երբ ան­ցել է եր­կու տա­րի և 44+46 տո­կո­սով հան­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի հա­մե­մա­տե­լու ու եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու: Ե­թե, ի­հար­կե, ու­նակ է մտա­ծե­լու ու… ի­մաստ է տես­նում մտա­ծե­լու մեջ: Կամ ու­զում է բու­ժել բո­րո­տու­թյու­նը:
Մտա­ծի-չմ­տա­ծի՝ կա 3 տար­բե­րակ. գնալ ու ա­սել «ա­յո», գնալ ու ա­սել «ոչ», չգ­նալ ու չա­սել ո­չինչ: Պա­րա­դոքս է, բայց քա­ղա­քա­կան դաշ­տում ըն­տր­վել է չգ­նալ ու «ոչ» ա­սե­լու տար­բե­րա­կը: Բա­զում ա­ռար­կող­ներ, հար­կավ, կլի­նեն, բայց ես հա­մոզ­ված եմ, որ դա քա­ղա­քա­կան ու­ժի դի­մազր­կում է նշա­նա­կում, երբ ինք­նա­չե­զո­քա­նում է քա­ղա­քա­կան դաշ­տից՝ ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան հիմ­նա­վո­րում­նե­րով պաշտ­պան­վե­լով: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ո­մանք հա­մա­րում են հնա­րա­վո­րի ար­վեստ, ի­րա­կա­նում ան­կան­խա­տե­սե­լի ռիսկ է, որ­տեղ հաղ­թե­լու ռիսկն ա­վե­լի վտան­գա­վոր է պարտ­վե­լու ռիս­կից: Պար­տու­թյու­նը ծանր է ու դա­ռը, պար­տու­թյու­նը որբ է, պարտ­վո­ղից հրա­ժար­վում են բո­լո­րը, բայց հաղ­թա­նա­կը ո­րո­շում կա­յաց­նե­լու ու կա­տա­րե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյուն է: ՈՒ դա ա­վե­լի ծանր ու ա­վե­լի դառն է, երբ պարզ­վում է, որ միայն թղ­թի վրա է Ա կե­տից Բ կետ տա­նող ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը ու­ղիղ գի­ծը, ի­րա­կա­նու­թյան մեջ ոչ մի գիծ ու­ղիղ չէ ու հարթ չէ: Նույ­նիսկ գծ­ված չէ:
Ստաց­վում է ներ­կա իշ­խա­նու­թյու­նը մե­նա­մար­տի ձեռ­նոց է նե­տել նախ­կին իշ­խա­նու­թյա­նը, իսկ նրանք հրա­ժար­վում են մե­նա­մար­տից: Ա­սում են՝ ժա­մա­նակ չու­նեն ոչ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա վատ­նե­լու: Ռա­ցիո­նալ ու տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ այս­քան եր­կար սևի ու սպի­տա­կի գու­նա­հա­կադ­րու­մից հե­տո գո­նե սևե­րը սևե­րի, սպի­տակ­նե­րը սպի­տակ­նե­րի դաշ­տում միա­վոր­վեին: Ոչ: Տուր­բու­լեն­տու­թյուն է, ու հան­րաք­վեն այդ տուր­բու­լեն­տու­թյան է­պի­կենտ­րոնն է:
Իսկ է­պի­կենտ­րո­նի ցնց­ման աֆ­տեր­շո­կե­րը կա­մաց-կա­մաց ցույց են տա­լիս, որ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լի ան­ցու­մը բնավ էլ չի նպաս­տել քա­ղա­քա­կան ու­ժե­րի կա­յաց­մա­նը՝ ինչ կա­յին, այն էլ մնա­ցել են: Եր­կու տա­րի ա­ռաջ հե­ղա­փո­խու­թյան գնաց­քը նետ­վող­նե­րը ցած են թռել, բայց ա­սում են՝ մենք շարժ­ման մեջ ենք: Մենք մեր օ­րա­կարգն ու­նենք: Բա­րի երթ: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա ղե­կա­վա­րած ՔՊ-ն չեն ցան­կա­նում կամ չեն կա­րո­ղա­նում ՀԱՇ­ՏՈՒ­ԹՅԱՆ ու ՓՈ­ԽԸՄ­ԲՌ­ՆՈՒ­ՄԻ դաշ­տում գոր­ծել քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ, գո­նե խոր­հր­դա­րա­նա­կան: Դա մարդ­կա­յի՞ն, սկզ­բուն­քա­յի՞ն, գա­ղա­փա­րա­կա՞ն, քա­ղա­քա­կա՞ն, հա­վեր­ժա­կա՞ն կոնֆ­լիկտ է: ԱՐ­ԺԵ­ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԱ­ՅԻ՞Ն: Հա­զիվ թե: Բո­լո­րին պի­տա­կա­վո­րե­լը թրե՞նդ է, թե՞ պա­հան­ջարկ: Օ­րի­նակ, երբ հայ­տա­րա­րում են, որ «ա­յո»-ին միա­ցած­նե­րը, ե­թե Փա­շի­նյա­նը հաղ­թի, չեն հաղ­թի, ո­րով­հետև ի­րենց «պա­տե­րազ­մը» չէ, բայց ի­րենց վրա կվերց­նեն Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան սխալ­ներն ու պա­տաս­խա­նատ­վու­թյուն կկ­րեն վար­չա­պե­տի ու նրա թի­մի հե­տա­գա սխալ­նե­րի հա­մար, մտա­ծու՞մ են՝ ինչ են ա­սում: Ի՞նչ պա­տե­րազմ։ Երբ որևէ քա­ղա­քա­կան ուժ քա­ղա­քա­կան վար­քա­գիծ ու­նի ու քա­ղա­քա­կան ո­րո­շում է ըն­դու­նում՝ ճիշտ կամ սխալ՝ իր ընտ­րու­թյամբ ու իր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, նշա­նա­կում է՝ պա­տե­րազ­մու՞մ է, բա­ցառ­վու՞մ է, որ սե­փա­կան տե­սա­կետ ու­նի, սե­փա­կան նպա­տակ: Ե՞րբ է զար­գա­նա­լու այն գի­տակ­ցու­թյու­նը, որ քա­ղա­քա­կան ու­ժերն ընտ­րու­թյուն են ա­նում՝ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե­լով ոչ թե իշ­խա­նու­թյան, այլ ի­րենք ի­րենց ու ժո­ղովր­դի ա­ռաջ: Եվ ե­թե վար­չա­պե­տը ձա­խող­վի հան­րաք­վեի ար­դյուն­քում, նրան սա­տա­րող ու­ժե­րը կպարտ­վեն նրա հետ, բայց դա բնավ չի նշա­նա­կում, որ նրանք կկորց­նեն ներ­կա ու նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կա­մար­տու­թյան պա­րա­գա­յում ա­պա­գա­յի ուժ լի­նե­լու շան­սը, ո­րով­հետև այդ շան­սը իշ­խա­նու­թյու­նը չի տա­լիս, տա­լիս է ընտ­րո­ղը: Ա­ռա­վել ևս ան­հե­թեթ է կար­ծել, որ «ոչ» քա­րո­զող­նե­րը Փա­շի­նյա­նի հաղ­թա­նա­կի դեպ­քում կպարտ­վեն ու կհայ­տն­վեն նախ­կին­նե­րի կող­քին՝ նրանց սխալ­ներն ի­րենց վրա կվերց­նեն ու ա­պա­գա­յի ուժ չեն դառ­նա: Այս միա­գիծ ու մի­տակ մտա­ծո­ղու­թյունն է ա­վե­րում քա­ղա­քա­կան դաշ­տը, ա­մեն ո­րոշ­ման հիմ­քում դնե­լով «պա­տե­րազ­մի» ու «կողմ» կամ «դե­մի» կողմ­նո­րո­շու­մը՝ բա­ցա­ռե­լով ինք­նու­րույն ճա­նա­պար­հը: Սա աբ­սուրդ է: Այս հան­րաք­վեում ով էլ հաղ­թի, ով էլ պարտ­վի, չա­փա­զանց լո­կալ հարց է լուծ­վում՝ այս­քան տո­տալ ընդ­հան­րա­ցում­նե­րի հա­մար: Պե­տու­թյու­նը ինքն իր հետ չի «պա­տե­րազ­մում», ինքն ի­րեն չի կա­րող հաղ­թել ու պարտ­վել, ին­չու՞ են քա­ղա­քա­կան ու­ժե­րին ստի­պում ինք­նա­դի­մազր­կու­մից բա­ցի նաև ստանձ­նել նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի հին ու նոր սխալ­նե­րի բե­ռը: Աբ­սուրդ լի­նե­լուց բա­ցի՝ հա­կատ­րա­մա­բա­նա­կան է՝ ա­մեն մե­կը գնում է իր ճա­նա­պար­հով ու ինքն է ընտ­րում` ներ­սի ու դր­սի այլ ու­ժե­րի սա­տե­լիտ դառ­նա՞, թե՞ ոչ: Ան­կա՞խ մնա, թե­կուզ չս­տա­նա­լով քա­ղա­քա­կա­նա­պես նույն­քան չհա­սու­նա­ցած ու չկողմ­նո­րոշ­ված, տարտ­ղն­ված ու ա­պա­քա­ղա­քա­կան դե­գե­րում­նե­րի մեջ գտն­վող ընտ­րո­ղի քվեն, թե՞ տր­վի պո­պու­լիզ­մի ու ամ­բո­խա­հա­ճու­թյան տրեն­դին ու ներ­քին-ար­տա­քին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, որ հայ­տն­վի օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան մեջ: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ապ­րիո­րի ա­ռու­ծախ չէ, կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ են:
Հան­րաք­վեն կլի­նի-կանց­նի, շտաբ­ներն էլ կձևա­վոր­վեն, ժա­մա­նա­կա­ցույց էլ կլի­նի, մար­տից քա­րո­զար­շավն էլ կսկս­վի, ա­մեն ինչ՝ իր տե­ղում ու իր ժա­մա­նա­կին, կարևո­րը դա չէ: Կարևո­րը մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի հո­գում, սր­տում ու մտ­քում կա­տար­վողն է: Նրա ըն­դու­նած ո­րո­շու­մը ու նրա կա­տա­րած քայ­լը: Եվ նրան պետք է հար­գել, ոչ թե սի­րա­շա­հել ու շո­ղո­քոր­թել, ո­րով­հետև երբ հայ­տա­րար­վում է, որ իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դինն է, սոսկ սիմ­վո­լիկ-փո­խա­բե­րա­կան գո­վազդ է, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը ի­րա­վա­կա­նո­րեն ու ի­րա­կա­նում նշա­նա­կում է, որ ժո­ղո­վուրդն ընտ­րում է իշ­խա­նու­թյուն, ո­րը պար­տա­վոր է ո­րո­շում­ներ ըն­դու­նել ու ի­րա­գոր­ծել, ե­թե ժո­ղո­վուր­դը գոհ չլի­նի, հա­ջորդ ան­գամ կընտ­րի ու­րի­շին: Դա է նշա­նա­կում իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դինն է: Ժո­ղո­վուր­դը փո­ղո­ցում իր իշ­խա­նու­թյու­նը ցու­ցադ­րում է միայն այն դեպ­քում, երբ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը գոր­ծու­նակ չէ: ՈՒ դա ար­դեն երկ­կողմ ֆիաս­կո է՝ թե իշ­խա­նու­թյան, որ չի կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել, թե ժո­ղովր­դի, որ սխալ ընտ­րու­թյուն է ա­րել: Հա­մա­րյա սր­տի կան­գի պես:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. 325-ի մա­յի­սին Կոս­տան­դի­նոս կայս­րը հրա­վի­րում է քրիս­տո­նեա­կան ա­ռա­ջին տիե­զե­րա­կան ժո­ղո­վը Նի­կիա քա­ղա­քում, երբ քրիս­տո­նեու­թյու­նը Մի­լա­նի է­դիկ­տից (հրո­վար­տակ - խմբ.) հե­տո այլևս ար­գել­ված չէր ու ներ­քուստ էր տա­րա­բա­ժան­վում: Կոս­տան­դի­նո­սը միայն հու­նի­սի 3-ին գնաց Նի­կիա՝ ժա­մա­նակ տա­լով ե­պիս­կո­պոս­նե­րին ինք­նու­րույն ո­րո­շում ըն­դու­նել, և ա­ռա­ջի­նը, որ ա­րեց, հրա­պա­րա­կավ կրա­կը նե­տելն էր մեկ ա­միս շա­րու­նակ հա­մա­րյա բո­լոր ե­պիս­կո­պոս­նե­րից ստա­ցած նա­մակ­նե­րը, որ կայ­սե­րը պատ­մում էին Նի­կիա­յում կա­տար­վող ա­մեն ին­չի մա­սին: Փաս­տա­ցի՝ ե­պիս­կո­պոս­նե­րի մատ­նագ­րե­րը մի­մյանց վրա: Կայս­րը կրա­կը նե­տեց նա­մակ­նե­րը, որ չէր բա­ցել, ա­սաց, որ ո­չինչ այդ­քան չէր ցան­կա­նում, որ­քան հայ­տն­վել նրանց ա­ռաջ ու շնոր­հա­կալ է Փրկ­չին, որ իր ցան­կու­թյուն­նե­րը կա­տար­վում են: Նա հի­շեց­րեց փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյան կարևո­րու­թյու­նը ու հա­վե­լեց, որ ան­տա­նե­լի է ե­կե­ղե­ցու տրոհ­ման միտ­քը ու պա­տե­րազ­մից ա­հա­վոր իր՝ նրանց հլու ծա­ռա­յի հա­մար, և խնդ­րեց մո­ռա­նալ անձ­նա­կան վի­րա­վո­րանք­ներն ու միաս­նա­կան լի­նել Աստ­ծո տա­նը: 1695 տա­րի անձ­նա­կա­նը մո­ռա­նա­լը ու միաս­նա­կան լի­նե­լը խն­դիր է՝ այ­րե­լով խրտ­վի­լակ­նե­րը, որ խոր­հր­դան­շում են խա­վա­րը, ու ծնում լույս: Ո­րից ցա­վում են ո­մանց աչ­քե­րը:
Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ