«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Բա­նա­կում տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րի նկատ­մամբ իշ­խա­նու­թ­յան որ­դեգ­րած կրա­վո­րա­կան կեց­վածքն ա­նըն­դու­նե­լի է»

«Բա­նա­կում տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րի նկատ­մամբ իշ­խա­նու­թ­յան որ­դեգ­րած կրա­վո­րա­կան կեց­վածքն ա­նըն­դու­նե­լի է»
21.02.2020 | 00:19
Վեր­ջին շր­ջա­նում բա­նա­կում մե­կը մյու­սին հա­ջոր­դող ող­բեր­գա­կան դեպ­քե­րը մի խումբ ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ու մտա­վո­րա­կան­նե­րի են փո­ղոց հա­նել: Նրանք ան­հան­գս­տա­ցած են. պա­տաս­խա­նա­տու մար­մին­նե­րը կա՛մ ան­գոր­ծու­թյան են մատն­ված, կա՛մ պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում չու­նեն, որ պա­տաս­խան տան, թե ին­չու են ան­հաս­կա­նա­լի պայ­ման­նե­րում ու ոչ հա­կա­ռա­կոր­դի գն­դա­կից սպան­վում կամ ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծում մեր զին­վոր­նե­րը: Թեև օ­րերս թե՛ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մոտ, թե՛ Ազ­գա­յին ժո­ղո­վում պաշ­տո­նյա­նե­րը փակ հան­դի­պում­ներ են ու­նե­ցել բա­նա­կի հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի հետ, որևէ մե­կը պատ­շաճ հայ­տա­րա­րու­թյուն չի ա­րել, կա­տա­րյալ լռու­թյուն է: Ի­րա­վա­պաշտ­պան ԺԱՆ­ՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱ­ՆԸ, օ­րի­նակ, վս­տահ է՝ սա անվ­տան­գու­թյան հարց է: «Մտա­հո­գի­չը պատ­կան մար­մին­նե­րի ար­ձա­գանքն է, այ­սինքն՝ դրա բա­ցա­կա­յու­թյու­նը: Պաշտ­պա­նու­թյան հրամ­կազ­մը ե­թե չի կա­րո­ղա­նում կան­խել ող­բեր­գա­կան դեպ­քե­րը, ու­րեմն չի վե­րահս­կում բա­նա­կում տի­րող ի­րա­վի­ճա­կը: Ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է հրա­ժա­րա­կան տա: Նմա­նա­տիպ ող­բեր­գա­կան դեպ­քե­րից հե­տո մենք չենք տես­նում, որ, օ­րի­նակ, հա­ջորդ օ­րը պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, շտա­բի պե­տը կամ ան­գամ վար­չա­պետն ա­սեն, բա­ցատ­րեն, պա­տաս­խա­նեն՝ ինչ են ա­նում, որ չլի­նեն այդ դեպ­քե­րը: Հայ­տա­րա­րեն կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին ու խոս­տա­նան մարդ­կանց, որ մահ­վան դեպ­քեր այլևս չեն լի­նե­լու»,- ա­սում է նա ու հարց բարձ­րաց­նում՝ ո՞վ է պա­տաս­խա­նա­տու զին­վո­րի կյան­քի հա­մար: Տի­կին Ա­լեք­սա­նյանն ա­նըն­դու­նե­լի, ան­գամ մտա­հո­գիչ է հա­մա­րում վեր­ջերս Ազ­գա­յին ժո­ղո­վում բա­նա­կի վե­րա­բե­րյալ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը: Ի՞նչ ե­լույթ էր դա, նշում է ի­րա­վա­պաշտ­պա­նը, վար­չա­պե­տը, որ երկ­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն է, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին պետք է ա­սի՝ բա­ցատ­րու­թյուն տուր, թե ինչ է տե­ղի ու­նե­նում զո­րա­մա­սե­րում: «Նա փոր­ձում է ներ­կա­յաց­նել, թե զին­վո­րը գո­ղա­կան բար­քի կրող է, բայց դրա կրո­ղը հրա­մա­նա­տա­րա­կան կազմն է։ Թող գյու­ղեր այ­ցե­լեն, այն­տեղ պար­կեշտ ըն­տա­նիք­ներ են, ի՞նչ գո­ղա­կան բար­քեր, ձեր բա­նակն է գո­ղա­կան։ Սա ար­տա­ռոց ի­րա­վի­ճակ է, պետք է հա­մազ­գա­յին սուգ հայ­տա­րա­րել, խոր­հր­դա­րա­նում լսում­ներ հրա­վի­րել, հայ­տա­րա­րել ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ, այս­քան տա­րի այս­պի­սի պար­բե­րա­կա­նու­թյամբ զո­հեր չեմ տե­սել: Որևէ մե­կը չի ա­սում՝ ձեր զա­վակ­նե­րը ա­պա­հով են: Բա­րի ե­ղեք՝ հա­վա­սար պայ­ման­ներ ստեղ­ծեք բո­լո­րի հա­մար: Դրանք ինք­նաս­պա­նու­թյուն­ներ չեն, սա պա­րարտ հող է բա­նա­կում ան­պատ­ժե­լիու­թյան մթ­նո­լոր­տը պա­հե­լու։ Ե­թե չեն բա­ցա­հայտ­վում հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, ծն­վում են նո­րե­րը։ Քնն­չա­կան կո­մի­տեն թող փա­կեն ընդ­հան­րա­պես, գլ­խա­վոր դա­տա­խա­զը ե­թե չի կա­րո­ղա­նում վե­րահս­կել, թող հե­ռա­նա։ Տա­րի­ներ շա­րու­նակ մենք գո­ռում ենք։ Ե­թե վար­չա­պե­տը պատ­մա­կան մի­նի­մում էր ար­ձա­նագ­րել, հի­մա էլ պատ­մա­կան մաք­սի­մում է ար­ձա­նագր­վել», - ըն­դգ­ծում է Ժան­նա Ա­լեք­սա­նյա­նը:
Տի­կին Ա­լեք­սա­նյա­նին հա­մա­կար­ծիք է «Հել­սին­կյան ա­սո­ցա­ցիա» ՀԿ-ի նա­խա­գահ ՆԻ­ՆԱ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ­ՑԸ: Ա­յո, ըն­դգ­ծում է նա, պաշ­տո­նա­տար ան­ձինք, ա­մե­նաա­ռա­ջին դեմ­քե­րից սկ­սած, պետք է բա­ցատ­րու­թյուն տան՝ ինչ է կա­տար­վում բա­նա­կում: Նա կաս­կած է հայտ­նում, որ վեր­ջին 40 օ­րե­րի ըն­թաց­քում ինչ-որ տա­րօ­րի­նակ բան է կա­տար­վում, զին­վոր­նե­րը զոհ­վում են ան­հաս­կա­նա­լի պայ­ման­նե­րում: «ԱԱԾ պե­տը, ոս­տի­կա­նա­պե­տը, գլ­խա­վոր դա­տա­խա­զը, բո­լոր պաշ­տո­նյա­նե­րը պետք է բա­ցատ­րու­թյուն տան՝ որն է պատ­ճա­ռը, որ այդ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը մինչև վերջ չեն բա­ցա­հայտ­վում: Ներ­կա­յաց­նում են, թե այս գոր­ծե­րը 90 տո­կո­սով բա­ցա­հայտ­ված են, բայց ստում են, բա­ցա­հայտ­ված չեն, ի­րա­կան մե­ղա­վոր­նե­րը պատժ­ված չեն, և սա է պատ­ճա­ռը, որ մեր բա­նա­կում տե­ղի են ու­նե­նում սպա­նու­թյուն­ներ ու մահ­վան դեպ­քեր: Բա­նա­կում տե­ղի ու­նե­ցող ան­հաս­կա­նա­լի դեպ­քե­րի առն­չու­թյամբ ՀՀ իշ­խա­նու­թյան որ­դեգ­րած կրա­վո­րա­կան կեց­վածքն ու ան­տար­բե­րու­թյունն ա­նըն­դու­նե­լի են: ՈՒ՞ր են բո­լոր պաշ­տո­նյա­նե­րը, ին­չու՞ մինչև հի­մա պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն են­թարկ­վել այս մա­հե­րի հա­մար: Ին­չու՞ որևէ մե­կի հե­ռաց­ման, քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին խոսք չկա: Թույլ չենք տա­լու, որ ինչ-որ մե­կի քմա­հա­ճույ­քի կամ ու­սա­դի­րի աստ­ղի հա­մար մեր ե­րե­խե­քին մա­տաղ ա­նեն։ Մի ստի­պեք, որ փո­ղոց­ներ դուրս գան զո­րա­կո­չիկ­նե­րի ծնող­նե­րը»,- շեշ­տում է Կա­րա­պե­տյան­ցը:
ՀԿ ներ­կա­յա­ցուց­չի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո պաշ­տո­նան­կու­թյուն­ներ ե­ղել են: Պաշ­տո­նից հե­ռաց­վել են ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյան պետ Ար­թուր Բաղ­դա­սա­րյանն ու զին­ված ու­ժե­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման վար­չու­թյան պետ Ա­լեք­սան Ա­լեք­սա­նյա­նը: Հարց է, սա­կայն, թե պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րից հե­տո ինչ ու ինչ­պես է փոխ­վե­լու բա­նա­կում: Հար­ցը մեկ օ­րում լու­ծե­լի չէ, զին­վոր­նե­րի՝ մի­մյանց հետ հա­ղոր­դակց­վե­լու ու շփ­ման մո­տե­ցու­մը որևէ պաշ­տո­նան­կու­թյու­նից ու նոր նշա­նա­կու­մից հե­տո չի ուղղ­վե­լու: Խն­դիր­ներ լի­նե­լու են այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ հա­մա­լիր ու ամ­բող­ջա­կան լու­ծում չի ա­ռա­ջարկ­վել: Եվ­րո­պա­կան մի քա­նի եր­կր­նե­րում, օ­րի­նակ, նո­րա­կո­չիկ­նե­րին ռե­տի­նե մա­հակ­ներ են տա­լիս, որ ռազ­մա­կան պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ մի­մյանց հետ կռ­վեն, ֆի­զի­կա­կան ցավ պատ­ճա­ռեն, որ­պես­զի «բամ­բա­կի մեջ մե­ծա­ցած» եվ­րո­պա­ցին հար­մար­վի բա­նա­կի կոշտ կա­նոն­նե­րին: Մեզ մոտ, կար­ծում եմ, ճիշտ հա­կա­ռա­կը պետք է ա­նել, զին­վոր­նե­րի հետ հո­գե­բան­ներ աշ­խա­տեն, հրա­մա­նա­տար­ներն ա­ռա­վել քան զուսպ լի­նեն, «ախ­պե­րա­կա­նով» ու «պա­նյատ­նե­րով» շփում­նե­րը նվա­զա­գույ­նի հասց­վեն, սահ­ման­վի խիստ կար­գու­կա­նոն: Այ­լա­պես ստաց­վում է այն­պես, որ 18-20-ա­մյա ե­րի­տա­սարդ­նե­րին, որ մի­մյանց հետ ման­րուք թվա­ցող թե­մա­յի շուրջ կա­րող են «բա­զար» ա­նել, հրա­մա­նա­տա­րը ոչ թե սաս­տում, այլ մի­ջա­դե­պին «խոդ» է տա­լիս: Խն­դիր է նաև զո­րա­մա­սե­րում սմարթ­ֆոն­նե­րի ու հե­ռա­խոս­նե­րի առ­կա­յու­թյու­նը: Նախ՝ դա խո­ցե­լի է անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից, ու հա­կա­ռա­կոր­դը հեշ­տու­թյամբ կա­րող տե­ղե­կա­նալ զին­ծա­ռա­յո­ղի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին, երկ­րորդ՝ զին­վորն ար­տա­քին աշ­խար­հից չի կտր­վում: Մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ բա­նա­կում վեր­ջերս գրանց­ված սպա­նու­թյուն­նե­րի կամ ինք­նաս­պա­նու­թյու­նե­րի մի մա­սը կեն­ցա­ղա­յին բնույթ է ու­նե­ցել, օ­րի­նակ, հե­ռա­խո­սի լից­քա­վոր­ման լա­րի պատ­ճա­ռով: Վս­տա­հա­բար կա­րող եմ ա­սել, որ ցան­կա­ցած տե­սա­կի փակ հան­դի­պում­ներն ու պաշ­տո­նան­կու­թյուն­ներն առ ո­չինչ են, ե­թե խնդ­րին հա­մա­լիր մո­տե­ցում չի ցու­ցա­բեր­վում: Բա­նա­կը, ի վեր­ջո, մենք ենք, մեր հա­սա­րա­կու­թյունն ու ա­ռօ­րյան, որ­տեղ մե­ծա­նում են մեր զա­վակ­նե­րը: Իսկ ի՞նչ ենք տես­նում այ­սօր՝ երկ­փեղկ­ված հա­սա­րա­կու­թյուն, «սև» ու «սպի­տակ» մար­դիկ և քրեա­կան են­թամ­շա­կույ­թը գո­վեր­գող հե­ռուս­տաար­տադ­րանք:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ