Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը
21.02.2020 | 00:45
ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն բա­ցա­հայ­տո­րեն Թեհ­րա­նի կող­մից են, չխո­սե­լով Չի­նաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան կամ ղե­կա­վա­րու­թյան մի մա­սի ու զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մա­սին։ Այդ ի­րա­վի­ճա­կում ՌԴ նա­խա­գա­հի կող­մից հա­զիվ թե խե­լա­ցի լի­ներ ոչ թե Մեր­կե­լի, այլ Ի­րա­նի վրա «ազ­դե­լը»։ Ար­ձա­նագ­րենք. փո­ղով կամ քա­ղա­քա­կան գաղտ­նի գոր­ծարք­նե­րով ճն­շում գոր­ծադ­րե­լու դա­րաշր­ջանն աս­տի­ճա­նա­բար նա­հան­ջում է հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հետ­նա­բակ։ Հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րեզ է վե­րա­դառ­նում, պատ­կե­րա­վոր ա­սած, ո­գու ու­ժի և ար­դա­րու­թյան զգաց­ման գոր­ծո­նը, լի­նի դա առևտուր, թե ինչ-որ հան­ցա­գոր­ծու­թյան հա­մար հա­տուց­ման պա­հանջ։ Ի­հար­կե, ոչ ոք չէր մտա­ծում, որ ա­միս­նե­րով կքն­նարկ­վեն Բաղ­դա­դի օ­դա­նա­վա­կա­յա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից ի­րան­ցի և ի­րաք­ցի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի սպա­նու­թյան հան­գա­մանք­նե­րը։ Այդ ա­ռու­մով զար­մա­նա­լի է, որ այժմ հս­կա­յա­կան ու­շադ­րու­թյուն է նվիր­վում Ի­րա­քում ԱՄՆ-ի եր­կու բա­զա­յի վրա հուն­վա­րի 8-ի գի­շե­րը Ի­րա­նի հասց­րած հր­թի­ռա­յին հար­ված­նե­րին։ Մեր կար­ծի­քով, շա­տերն են սխալ­վում՝ ակ­նար­կե­լով, թե հնա­րա­վոր է ինչ-որ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն» ԱՄՆ-ի և Ի­րա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև։ Մենք ըն­դգ­ծել ենք «եր­կու բա­զա» ար­տա­հայ­տու­թյու­նը։ Պատ­ճառն այն է, որ հե­տա­գա­յում արևմտյան ԶԼՄ-նե­րը, չգի­տես ին­չու, գրել են Ի­րա­քում ա­մե­րի­կյան միայն մեկ՝ Այն էլ Ա­սա­դի բա­զա­յին հասց­ված հար­ված­նե­րի հե­տևանք­­նե­րի մա­սին։ Եվ կա­րե­լի է կռա­հել, թե ին­չու, հա­վա­նա­բար արև­մտյան ԶԼՄ-նե­րին կար­գադ­րել են լռել Էր­բի­լի ա­մե­րի­կյան բա­զա­յին Ի­րա­նի հասց­րած հր­թի­ռա­յին հար­ված­նե­րի մա­սին։
Մենք ար­դեն գրել ենք, որ 2020 թ. նա­խա­գահ Պու­տի­նի ա­ռա­ջին ար­տա­սահ­մա­նյան այ­ցը ե­ղել է Սի­րիա, որ­տեղ նա բա­նակ­ցել է Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի հետ։ Սի­րիա­յից հե­տո Պու­տինն այ­ցե­լել է Թուր­քիա։ Իսկ ար­դեն հուն­վա­րի 9-ին հետևում էր Սև ծո­վում Հյու­սի­սա­յին և Սևծո­վյան նա­վա­տորմ­նե­րի հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ըն­թաց­քին։ Դրանք գերն­շա­նա­կա­լի էին. մաս­նակ­ցում էին 30 նավ, մեկ սու­զա­նավ և 40-ից ա­վե­լի թռ­չող սար­քեր։ ՌԴ նա­խա­գահն ան­ձամբ էր հետևում, թե զո­րա­շար­ժի ըն­թաց­քում եր­կու կոր­ծա­նիչ-կա­լա­նիչ ՄիԳ-31Կ ինչ­պես են հի­պեր­ձայ­նա­յին հա­մա­լի­րի «Դա­շույն» հր­թի­ռով կա­տա­րում մար­տա­կան հրաձ­գու­թյու­նը պո­լի­գոն­նե­րից մե­կում գտն­վող թի­րա­խի ուղ­ղու­թյամբ։ «Ծո­վա­կալ Գրի­գո­րո­վիչ» ֆրե­գա­տի, «Օ­րե­խո­վո-Զուևո» փոքր նա­վի և «Կոլ­պի­նո» սու­զա­նա­վե­րի անձ­նա­կազ­մե­րը ևս վերջ­րյա և ստորջ­րյա դիր­քե­րից «Տրա­մա­չափ» («ԽՈս­ՌոՐ») հր­թիռ­ներ են ար­ձա­կել։ Այ­սինքն Դա­մաս­կո­սից ու Ստամ­բու­լից ան­մի­ջա­պես հե­տո Պու­տի­նը հետևել է Ռու­սաս­տա­նի նո­րա­գույն հր­թի­ռա­յին սպա­ռա­զի­նու­թյան վար­քին։
Այդ փաստն ինք­նին հե­տաքր­քիր է։ Ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի փոր­ձար­կու­մը նոր­մալ երևույթ է յու­րա­քան­չյուր մեծ տե­րու­թյան հա­մար, բայց տվյալ դեպ­քում Պու­տի­նի այ­ցե­րը Սի­րիա և Թուր­քիա մենք պա­տա­հա­բար չենք կա­պում Սև ծո­վում ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի հետ։ Հա­մոզ­ված ենք, որ դրանք փոխ­կա­պակց­ված են, մա­նա­վանդ որ «Մար­շալ ՈՒս­տի­նով» հա­ծա­նա­վը գնում է Մի­ջերկ­րա­կան ծով՝ Սի­րիա­յի ա­փե­րի մոտ։ Թե ինչ է կա­տար­վել Սի­րիա­յում, մենք մո­տա­վո­րա­պես ներ­կա­յաց­րել ենք, բա­ցի Պու­տին-Ա­սադ բա­նակ­ցու­թյուն­նե­րի փակ մա­սից։ Թե երբ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րի չն­չին մա­սը կգ­ծագր­վի զանգ­վա­ծա­յին ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ, դժ­վար է ա­սել։ Էլ ա­վե­լի բարդ է ո­րո­շել, թե ինչ են շո­շա­փել Պու­տինն ու Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը Ստամ­բու­լի բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Պաշ­տո­նա­պես նրանք մեկ­նարկ են տվել «Թուր­քա­կան հոսք» գա­զա­մու­ղի շա­հա­գործ­մա­նը։ Ընդ ո­րում, նրանց հետ են ե­ղել Սեր­բիա­յի, Բուլ­ղա­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ ՌԴ-ից մաս­նակ­ցել են է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րար Ա­լեք­սանդր Նո­վա­կը և «Գա­զար­դի» ղե­կա­վար Ա­լեք­սեյ Միլ­լե­րը։ Հուն­վա­րից այդ խո­ղո­վա­կով ռու­սա­կան գազն սկ­սել են ստա­նալ Բուլ­ղա­րիան, Մա­կե­դո­նիան ու Հու­նաս­տա­նը, հեր­թում են Սեր­բիան և այլ եր­կր­ներ։ Թվում է, թե տե­ղա­յին ի­րա­դար­ձու­թյուն է, բայց... Բանն այն է, որ հե­տո Պու­տինն ու Էր­դո­ղա­նը բա­նակ­ցել են եր­կու­սով։ Տար­բեր ԶԼՄ-նե­րում նշ­վել է, որ օ­րա­կար­գում ե­ղել են ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սր­ման հար­ցը, և Սի­րիան, և Լի­բիան։ Բայց ե­թե Սի­րիա­յի հար­ցում ինչ-որ բան ար­դեն պարզ­վում է, և Թուր­քիան ինքն է Իդ­լի­բի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տուց հա­նում ա­հա­բե­կիչ­նե­րին, ընդ ո­րում նրանց մի մասն ար­դեն հոս­քե­րով գնում է Թուր­քիա, իսկ թե ին­չի մա­սին կա­րող էին հուն­վա­րին պայ­մա­նա­վոր­վել (կամ չպայ­մա­նա­վոր­վել) ՌԴ-ի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը, ա­ռայժմ չա­փա­զանց դժ­վար է ա­սել։ Օ­րի­նակ, թուր­քերն Իդ­լի­բից ա­հա­բե­կիչ­նե­րի մի մասն այն ժա­մա­նակ տա­րել են և հի­մա տա­նում են... Լի­բիա։ Իսկ Լի­բիա­յում, ըստ ԶԼՄ-նե­րի, մար­շալ Խա­լիֆ Խաֆ­թա­րի զոր­քե­րը գրա­վել են Մուա­մար Քա­դա­ֆիի հա­րա­զատ քա­ղա­քը՝ Սիր­թը։ Ընդ ո­րում, պն­դում են, թե իբր ռու­սա­կան «Վագ­ներ» ռազ­մա­կան մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան զին­ծա­ռա­յող­ներն են Սիր­թից քշել այն ու­ժե­րի զոր­քե­րը, ո­րոնց Էր­դո­ղանն իր դաշ­նա­կից­ներն է ան­վա­նել։ Էր­դո­ղա­նը վա­խե­նում է Ի­րա­քում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մից, նյար­դայ­նա­նում է Ի­րա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նից, թե ԱՄՆ-ը պետք է հե­ռա­նա ամ­բողջ Արևմտյան Ա­սիա­յից, և ոչ թե միայն Ի­րա­քից ու Սի­րիա­յից։ Հի­շեց­նենք, որ Արևմտյան Ա­սիան նաև Այ­սր­կով­կասն է և Փոքր Ա­սիան, այ­սինքն՝ Թուր­քիան։ Հայտ­նի է, որ հուն­վա­րի 8-ին Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն զան­գա­հա­րել է իր ի­րան­ցի գոր­ծըն­կեր Զա­րի­ֆին, և նրանք մի քա­նի րո­պե քն­նար­կել են «տա­րա­ծաշր­ջա­նի վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նի օ­րի­նա­կան ու վճ­ռա­կան հար­վա­ծից և Ի­րա­քում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­յին հար­ված հասց­նե­լուց հե­տո», հա­ղոր­դել է IRNA գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Ինչ­պես տես­նում ենք, 2020 թ. սկիզ­բը շատ բուռն ե­ղավ...
Ի­րա­վի­ճակն ի­րենց հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ գնա­հա­տել են նաև Պու­տինն ու Էր­դո­ղա­նը։ «ԱՄՆ-ի կող­մից ԻՀՊԿ-ի «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի և նրան շր­ջա­պա­տող ան­ձանց նկատ­մամբ հուն­վա­րի 3-ին Բաղ­դա­դում ի­րա­կա­նաց­ված գոր­ծո­ղու­թյու­նը մենք հա­մա­րում ենք տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյունն ու կա­յու­նու­թյու­նը խարխ­լող գոր­ծո­ղու­թյուն»,- աս­վում է եր­կու նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյու­նում։ Բայց այդ պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյու­նը հե­տաք­րք­րում է ոչ միայն Ռու­սաս­տա­նին ու Թուր­քիա­յին, այլև ամ­բողջ աշ­խար­հին։ Ոչ միայն Չա­վու­շօղ­լուն, այլև «Ավ­ստ­րիա­յի և Մա­լայ­զիա­յի արտ­գործ­նա­խա­րար­ներն են հե­ռա­խո­սով խո­սել Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի հետ՝ քն­նար­կե­լու հա­մար վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը»,- հա­ղոր­դել է IRNA-ն։ Խո­րա­մուխ լի­նենք. Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կում խոս­քը ե­ղել է ամ­բողջ Արևմտյան Ա­սիա­յի ա­մե­րի­կա­զերծ­ման մա­սին։ Բայց Փոքր Ա­սիա­յից հե­տո ար­դեն Եվ­րո­պան է, Բալ­կան­նե­րը։ Իսկ Պար­սից ծո­ցի, Հոր­մու­զի և Օ­մա­նի ծո­ցի ջրա­տա­րած­քից այն կողմ՝ Հա­րա­վա­յին, ա­պա Հա­րա­վարևե­լյան Ա­սիան։ Ափ­սոս, որ վեր­ջին 6-7 տա­րում որևէ մե­կը չի հետևել Ի­րա­նի ՌԾՈՒ-ի նա­վե­րի եր­թե­րին. հի­շեց­նենք, որ նրանք հա­սել են մինչև Շրի Լան­կա, Մա­լայ­զիա և Սին­գա­պուր, ան­գամ՝ Հա­րա­վա­յին Ատ­լան­տի­կա, որ­տեղ հի­մա էլ ինչ-որ բա­նով օգ­նում են Վե­նե­սուե­լա­յին։
Այն­պես որ, սթափ ու տրա­մա­բա­նո­րեն մտա­ծող­նե­րը չեն կա­րող են­թադ­րու­թյուն­ներ ու եր­կյուղ­ներ չու­նե­նալ։ Եվ պետք է ա­սել, որ ԱՄՆ-ի «կրտ­սեր գոր­ծըն­կեր­նե­րը» գործ­նա­կա­նում բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րում չա­փա­զանց տագ­նա­պած են։ ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք, որ աշ­խար­հի ԶԼՄ-նե­րում ըն­թա­ցող վե­ճե­րի հետ մեկ­տեղ, թե Ի­րա­նի ԻՀՊԿ-ն հար­ված­ներ հասց­րել է, թե ոչ Ի­րա­քում ա­մե­րի­կյան բա­զա­նե­րին, զո­հեր ե­ղել են ա­մե­րի­կա­ցի­նե­րի շր­ջա­նում, թե ոչ, ինչ-որ բա­ներ է ա­վե­լաց­րել նաև Վա­շինգ­տո­նը։ Ո­մանք, այդ թվում՝ ՌԴ-ում, ի­րենց դա­տո­ղու­թյուն­նե­րում հա­սել են նույ­նիսկ նրան, թե իբր այդ ա­մե­նը «գոր­ծարք է» ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև, իսկ ի­րա­կա­նում ոչ մե­կը հե­տա­գա սրա­ցում չի ցան­կա­նում, էլ չա­սած պա­տե­րազ­մի մա­սին։ Տաս­նյակ փաս­տարկ­ներ են բեր­վել հօ­գուտ այդ դա­տո­ղու­թյուն­նե­րի։ Օ­րի­նակ, նշ­վում էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Քել­լի Քրաֆ­թը ՄԱԿ-ի ԱԽ նա­մակ է ու­ղար­կել՝ հայտ­նե­լով իր երկ­րի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը ա­ռանց նախ­նա­կան պայ­ման­նե­րի Ի­րա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյունն ի­ջեց­նե­լու հա­մար։ Քրաֆթն ըն­դգ­ծել է, որ Վա­շինգ­տո­նը ձգ­տում է «թույլ չտա­լու ի­րա­նա­կան վար­չա­կար­գի հե­տա­գա սպառ­նա­լիք­ներ մի­ջազ­գա­յին խա­ղա­ղու­թյանն ու կա­յու­նու­թյա­նը»։ Նա հա­վե­լել է, որ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյունն իբր «ար­դա­րաց­ված էր» ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան 51-րդ հոդ­վա­ծով, ո­րը երկ­րին ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունք է տա­լիս։ Ըստ Քրաֆ­թի, Ի­րա­քի «Ալ-Հաշդ աշ-Շաա­ֆի» շիա­կան աշ­խար­հա­զո­րին Վա­շինգ­տո­նի հասց­րած օ­դա­յին հար­ված­նե­րը (դեկ­տեմ­բե­րի 29-ին) պա­տաս­խան էին Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի ու­ժե­րի և շա­հե­րի վրա Ի­րա­նի և նրա կող­մից հո­վա­նա­վոր­վող կազ­մա­վո­րում­նե­րի հար­ձա­կում­նե­րի։
Իսկ ա­հա ԱՄՆ-ի «ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քի մա­սին» ա­սա­ծը բարդ հարց է։ Չէ՞ որ ի­րաք­ցի շիա­նե­րը կամ ի­րա­նա­կան «Քոդս» ջո­կա­տը գոր­ծում են ի­րենց երկ­րում, ի­րենց տա­րա­ծաշր­ջա­նում, ոչ թե Մեք­սի­կա­յի կամ Կա­նա­դա­յի տա­րած­քից։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք չեն Մեր­ձա­վոր Արևել­քում, պետք չեն ընդ­հան­րա­պես Ա­սիա­յում։ Իսկ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քի մա­սին շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան է ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­ջիդ Թախթ-Ռա­վան­չիի ա­սա­ծը. հուն­վա­րի 8-ին ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շին ուղղ­ված նա­մա­կում նա հայ­տա­րա­րում է, որ Ի­րա­քում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­նե­րին հասց­ված հր­թի­ռա­յին հար­վա­ծը հա­մա­պա­տաս­խա­նում է ինք­նա­պաշտ­պա­նու­թյան սկզ­բուն­քին. «Լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու հա­մար Ի­րա­նը պատ­րաստ է բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու և աշ­խա­տե­լու տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի հետ»,- ա­վե­լաց­րել է նա։ Բայց ոչ ԱՄՆ-ի հետ, ին­չը տես­նում է ա­մեն ըն­թեր­ցող։ Եվ ե­թե Վա­շինգ­տո­նը հենց հի­մա չու­նի «նախ­նա­կան պայ­ման­ներ», ա­պա ու­նի Ի­րա­նը։
1) Հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցում,
2) լիա­կա­տար և ան­վե­րա­պահ հե­ռա­ցում ողջ Արևմտյան Ա­սիա­յից, ոչ թե միայն Ի­րա­քից ու Սի­րիա­յից,
3) դա­դա­րեց­նել Իս­րա­յե­լին պաշտ­պա­նե­լը Ե­րու­սա­ղե­մի, Պա­ղես­տի­նի և Գո­լա­նի բար­ձունք­նե­րի հար­ցե­րում,
4) Արևմուտ­քի եր­կր­նե­րում «սա­ռեց­ված» ի­րա­նա­կան բո­լոր փո­ղե­րի վե­րա­դարձ (իսկ դրանք 150 մլրդ դո­լա­րից պա­կաս չեն),
5) ԱՄՆ-ը վե­րա­դառ­նում է իր բո­լոր պար­տա­վո­րու­թյուն­նե­րին ըստ 2015 թ. ամ­ռանն Ի­րա­նի հետ կնք­ված «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի»։
Նույն Թախթ-Ռա­վան­չին ար­դեն հուն­վա­րին էր մեր­ժել ի­րա­նա-ա­մե­րի­կյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին Քրաֆ­թի ա­ռա­ջար­կու­թյու­նը. «ԱՄՆ-ը վեր­ջին մե­կու­կես տա­րում Ի­րա­նի դեմ հս­կա­յա­կան քա­նա­կով պատ­ժա­մի­ջոց­ներ է սահ­մա­նել, ո­րոնք մենք դի­տար­կում ենք որ­պես տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյուն և մի­ջազ­գա­յին նոր­մե­րի խախ­տում։ Քա­նի դեռ ԱՄՆ-ը շա­րու­նա­կում է թշ­նա­մու­թյուն դրսևո­րել Ի­րա­նի ժո­ղովր­դի նկատ­մամբ, որևէ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կամ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է»։ ՈՒ­րիշ ինչ­պե՞ս կա­րե­լի է վե­րա­բեր­վել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հեր­թա­կան ներ­կա­յա­ցուց­չի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ե­թե դրանց հետ միա­ժա­մա­նակ հն­չում է Սպի­տակ տան սպառ­նա­լի­քը, թե՝ պետք լի­նի, կհար­վա­ծենք Ի­րա­նին և հեր­թա­կան ան­գամ ա­մեն ինչ կա­նենք Կոնգ­րե­սը շր­ջան­ցե­լով։
Հա­մոզ­ված չենք, որ 2020 թ., երբ վեր­ջա­նում է Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան ա­ռա­ջին ժամ­կե­տը, նա պատ­րաստ կլի­նի հա­մա­ձայ­նե­լու Ի­րա­նի պայ­ման­նե­րին և դրա­նով ըն­դու­նե­լու Ա­մե­րի­կա­յի պար­տու­թյու­նը Ի­րա­նի սահ­մա­նա­կից բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րում, ան­գամ ողջ աշ­խար­հում։ Ի դեպ, հուն­վա­րի 9-ին Ի­րա­նը ևս մեկ «փոք­րիկ լու­սա­մուտ» բա­ցեց ԱՄՆ-ի հա­մար։ Վերն ար­դեն հի­շա­տակ­ված Թախթ-Ռա­վան­չին, պա­տաս­խա­նե­լով Թրամ­փի ե­լույ­թին Թեհ­րա­նի ար­ձա­գան­քի մա­սին TACC գոր­ծա­կա­լու­թյան հար­ցին, հայ­տա­րա­րեց, թե իբր Ի­րանն ա­վար­տել է վրեժ լու­ծե­լը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար և ԱՄՆ-ի կող­մից ագ­րե­սիա­յի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ռազ­մա­կան նոր գոր­ծո­ղու­թյուն­ներ չի կա­տա­րի. «Մեր բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մե­մա­տա­կան են ե­ղել մեր գե­նե­րա­լի սպա­նու­թյա­նը։ Նրանք ա­վարտ­ված են։ Ե­թե ԱՄՆ-ը այլևս ռազ­մա­կան նոր գոր­ծո­ղու­թյուն­ներ չկա­տա­րի Ի­րա­նի դեմ, ա­պա մեր կող­մից նույն­պես չեն լի­նի այդ­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ»։ Պարզ է, որ դի­վա­նա­գե­տին այդ խոր­հուր­դը տվել է Ի­րա­նի ԱԳՆ-ն։ Սա­կայն մեզ թույլ տանք ոչ ա­մեն ին­չում հա­մա­ձայ­նել պա­րոն Թախթ-Ռա­վան­չիի և Ի­րա­նի ԱԳՆ-ի հետ։
Բանն այն է, որ հուն­վա­րի 8-ին, սուրբ Ղում քա­ղա­քում հա­վա­տա­ցյալ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեին բա­ցա­հայ­տո­րեն հաս­կաց­րեց. «Այս գի­շեր մենք նրանց ապ­տակ հասց­րինք, բայց վրե­ժը բո­լո­րո­վին այլ բան է»։ Ակ­նարկ­նե­րով լի հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րե­ցին նաև Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին և արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը։ Պետք է ու­շա­դիր լի­նել՝ որ­սա­լու հա­մար, թե էլ ինչ վրեժ են նա­խա­տե­սում ի­րան­ցի­ներն Ա­մե­րի­կա­յի հա­մար։ Ռո­հա­նի. «Սպա­նե­լով մեր թան­կա­գին եղ­բայր Սո­լեյ­մա­նիին, որն Ի­րա­նի ձեռքն էր, դուք կտ­րե­ցիք մեր ձեռ­քը։ Մենք կկտ­րենք տա­րա­ծաշր­ջա­նում ձեր ներ­կա­յու­թյան ոտ­քե­րը»։ Ե­րան­գը նուրբ է, բայց կարևոր։ Զա­րիֆ, ա­մե­րի­կյան CNN News-ի հետ հար­ցազ­րույ­ցում. «Դո­նալդ Թրամ­փը կեղծ տե­ղե­կու­թյուն է ստա­ցել։ Ռազ­մա­կան գե­ղե­ցիկ տեխ­նի­կան չի կա­ռա­վա­րում աշ­խար­հը, մար­դիկ են կա­ռա­վա­րող­նե­րը, և մար­դիկ ու­զում են, որ ԱՄՆ-ը հե­ռա­նա մեր տա­րա­ծաշր­ջա­նից»։ Մեր կար­ծի­քով, բեր­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ բա­վա­կան են հաս­կա­նա­լու հա­մար, որ Ի­րա­նի գլ­խա­վոր վրե­ժը դեռ առջևում է։ Միայն ա­վե­լաց­նենք. ՆԱ­ՏՕ-ի զոր­քե­րը փախ­չում են Ի­րա­քից, հե­ռա­ցել են Ռու­մի­նիան, Խոր­վա­թիան, Գեր­մա­նիան։ «Ա­մե­րի­կյան դա­շին­քը» քանդ­վում է աչք­նե­րիս ա­ռաջ։ Ա­ռայժմ միայն Ավ­ստ­րա­լիան է ա­սում, որ «Ի­րա­քից չի հե­ռա­նա։ Չի հե­ռա­նա, կս­տի­պեն, որ հե­ռա­նա...
Ա­հա նաև ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րի հուն­վա­րյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ-ի պետ, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Մո­հա­մադ Բա­ղե­րին հուն­վա­րի 8-ին ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րին նա­խազ­գու­շաց­րեց, որ Ի­րա­քում բա­զա­նե­րի հր­թի­ռա­կոծ­ման նպա­տա­կը ե­ղել է Ի­րա­նի զին­ված ու­ժե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և պատ­րաստ­վա­ծու­թյու­նը ցույց տա­լը։
Մեզ կա­րող են ա­ռար­կել, թե՝ ո՞վ է ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րի տրա­մադ­րու­թյանն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Այս­տեղ սխա­լը զին­վո­րա­կան­նե­րի գոր­ծո­նի և այն գոր­ծո­նի թե­րագ­նա­հա­տումն է, որ Ի­րա­նի կրո­նա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում միշտ հաշ­վի է ա­ռել և առ­նում զին­վո­րա­կան վեր­նա­խա­վի ցան­կու­թյուն­նե­րը, ո­րով­հետև ամ­բողջ իշ­խա­նու­թյու­նը հեն­վում է զին­վո­րա­կան­նե­րի (բա­նակ, նա­վա­տորմ, ԻՀՊԿ, «Բա­սիջ» աշ­խար­հա­զոր և այլն) կող­մից Ի­րա­նի կրո­նա­կան ու քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ան­վե­րա­պահ պաշտ­պա­նու­թյան վրա։ Մի՞­թե դա չի երևում տաք ու հար­մա­րա­վետ ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րից։ Իսկ մեր կար­ծի­քով, դա տա­ռա­ցիո­րեն աչք է ծա­կում... Չէ՞ որ Ի­րա­նում ոչ ոք չի կեղ­ծում, այլ իս­կա­պես հա­վա­տում է Ալ­լա­հին ու երկ­րի վրա «Ալ­լա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ» հոգևո­րա­կան­նե­րի ա­ռա­քե­լու­թյա­նը։ Այդ երկ­րում այժմ գեր­հար­գան­քով են վե­րա­բեր­վում բո­լոր հա­վա­տա­ցյալ­նե­րին՝ մահ­մե­դա­կան­նե­րին, կրա­կա­պաշտ­նե­րին, քրիս­տո­նյա­նե­րին, հու­դա­յա­կան­նե­րին... Խա­ղից դուրս են միայն, ինչ­պես ա­սում են Ի­րա­նում, ա­ղան­դա­վոր­նե­րը և զա­նա­զան «թաք­ֆի­րա­կան­նե­րը», ո­րոնց թվին են պատ­կա­նում, ի դեպ, նաև վա­հա­բա­կան­նե­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ