Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ
21.02.2020 | 13:46

Սահմանադրական դատարանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում։ Խոսելով սահմանադրական փոփոխություններից, Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ, այլ ոչ թե շարունակի գործել նախկին կոռումպացված իշխանություններից կախված համակարգը, որի կայացրած որոշումների պատասխանատվությունը հանրությունը շարունակում է դնել ներկայիս կառավարության վրա։ Վարչապետն անդրադարձավ նաև քննադատությանը, թե իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չեն լսում։


Նիկոլ Փաշինյան. – Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ և կարող եմ ասել՝ նրանք զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում այդ տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել։ Եվ ես չեմ ուզում թաքցնել՝ նաև եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ էս ողջ պրոցեսը, որը, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք՝ կապված էս տրանսֆորմացիոն երևույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների։ Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, մենք կքննարկենք, մենք եվրոպական ինստիտուտների հետ հիմա քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու էս խնդրին։

Սահմանադրության հետագա՝ ավելի բովանդակային փոփոխությունների մասին
Փաշինյան. – Գիտե՞ք, մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է և չիրականացնենք, որովհետև մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետև, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետևյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95-ի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005-ի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015-ի հանրաքվեն եղել է կասկածելի, և ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա»։ Եվ ես իմ խոսքի սկզբում ասեցի, որ մենք սահմանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում, և մեծ հաշվով հնարավոր է, սա որոշում չի, սա ուղղակի քանի որ անդրադարձաք, սա աշխատանքային մի քանի քննարկումներ են եղել, հնարավոր է՝ մենք, ուզում եմ ճիշտ հասկանանք, իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության և այլն, այսինքն՝ շրջադարձային փոփոխությունների չպիտի գնանք։ Դա իմ գնահատականն է, և ես կարծում եմ, որ դա, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը։ Որովհետև դա, եթե ամեն ինչ ընթանա էնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի՝ հնարավոր կլինի այդ պրոցեսը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ։


Մյունխենում Ղարաբաղի հարցով Ալիևի հետ բանավեճն «ունի շրջադարձային նշանակություն»
Փաշինյան. – Կարծում եմ, որ այդ հանդիպումը ունի շրջադարձային նշանակություն՝ մի քանի պատճառներով։ Առաջինը՝ էն, ինչ որ Դուք ասում եք, շատ կարևոր երևաց, որովհետև 2018-ի մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում։ Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանը ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմին հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում։
Երկրորդը՝ սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու։ Անցել են էն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի նրբություններին, էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ։ Ոչ, Ղարաբաղի բովանդակությանը պետք է տիրապետի ամբողջ հայ ժողովուրդը, և ես ուրախ եմ, որ կարողացա դա ապահովել։
Երրորդը՝ հայրենասիրության մասին։ Այո, Դուք ճիշտ եք, և ես կարծում եմ, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել և տեղի ունենում, և դրա անունը հետևյալն է՝ ձևավորվում է ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որոնք առնվազն մենք դա սկսեցինք... որոնք ես պայմանականորեն անվանում եմ «Մյունխենյան սկզբունքներ»։

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ