Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում

Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում
21.02.2020 | 13:50

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը հինգշաբթի օրը Իդլիբում ուղղակի մասնակցություն են ունեցել մարտերին, որտեղ սիրիական ընդդիմության ջոկատները փորձել են նախագահ Բաշար Ասադի բանակից գրավել ավելի վաղ կորցրած տարածքները: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ երբ սիրիական ընդդիմությունը թուրքական հրետանու օգնությամբ կարողացել է սիրիական բանակի պաշտպանությունը ճեղքել, ռուսական Սու-24 ինքնաթիռները կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ: Հարվածի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են:


Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնն առաջարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին միասին հանդիպել՝ քննարկելու սրված իրավիճակը Սիրիայում: Հինգշաթբի երեկոյան նրանք հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ