Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ իշխանության նկատմամբ

Նիկոլ Փաշինյան. Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ իշխանության նկատմամբ
21.02.2020 | 14:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի: Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»:


Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:


Հարցին՝ լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ