«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հրանտ Բագրատյան. 2019-ին տնտեսությունն աճել է 4 տոկոս

Հրանտ Բագրատյան. 2019-ին տնտեսությունն աճել է 4 տոկոս
21.02.2020 | 14:39

2019թ. տնտեսությունն աճել է չորս տոկոս՝ Փաշինյանը կարգադրել է, որ գրեն 8 տոկոս՝ «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճին: «Երկրի բյուջեն մեկ տրիլիոն 260 միլիարից դարձել է մեկ տրիլիոն 589, այսինքն՝ բյուջեն ավելացել է 320 միլիարդով, այսինքն՝ 600 միլիոն դոլարով: Ընդհանրապես, ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է ասում, հետո նայում ես ու տեսնում ես՝ սուտ է, ինչպես օրինակ՝ ասում էր, որ մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել եք Վրաստանին, Ադրբեջանին, հետո պարզվեց սուտ է»,-ասաց Հրանտ Բագրատյանը և նշեց, որ ընդհակառակը 2017թ. Վրաստանի հետ ավելի քիչ էր տարբերությունը:
«Մուդիսի կարծիքը ինձ համար գրոշի արժեք ունի, քանի որ դրանք հետախուզական գործակալությունն են, դրանք փող են վերցնում վարկանշելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում մեդալի հակառակ կողմը. երկու տարում երկրում հանցագործություններն ավելացել են 32,7 տոկոսով, 20 հազարից դարձել է 27 հազար, 2 տարում ծնված երեխաների թիվը 38 հազարից իջել է 36 հազար: Վերջին տարում իրական, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ իրական եկամուտների աճը կազմում է 1,8 տոկոս: Երկու տարում տնտեսության կառուցվածքի մեջ շեշտակիորեն ավելացել են ծառայություններ, խաղերի, ավտոմեքենաներ ներկրելու, կեղծ կոնյակ արտահանելու թմրաբեր միտումներ, որոնք իրադարձություններ են, տնտեսական խուլիգանություններ են, որը գուցե, թեև նախկինում եղել է, բայց հիմա դարձել է սիստեմ: Մենք խաբում և գցում ենք մեր գործընկերներին, սա էլ պետք է ասվի»,-ասաց նա: Հրանտ Բագրատյանը կարծում է, թե 2018թ. ունեցել ենք 3,5 տոկոս տնտեսական աճ, բայց գրված է 5,2 տոկոս, իսկ 2019-ին՝ 4 տոկոս: Նա զգուշացրեց, որ կառավարության կառուցվածքը վատն է: «Մարդը ով եկել էր կարգավորելու հանքարդյունաբերությունը, միայն անցած տարի տվել է 24 տոկոս աճ: Երկու տարում տնտեսության մեջ չի առաջարկվել որևէ լուրջ ռեֆորմ, լուրջ քայլ չունենք»,-ասաց նա և նկատեց, որ թեև այդքան գումար ներդրվեց, բայց այսօր գյումրու մաքսատունը անգործ է: «Ցանկացած հարց վարչապետը վերածում է բլեֆի»,-ասաց նա: Նա նշեց, որ միշտ էլ կոռուպցիա կար, բայց իրեն հայտնի չէ, որ որևէ օլիգարխի դատել են և բյուջեն նույնիսկ մեկ դոլար փող են վերականգնվել: Նա նշեց, որ միշտ էլ եղել են խախտումներ, վերականգնումներ: Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երբ ինքը պայքարում էր այս Սահմանադրության դեմ՝ «Ոչ» ասելով, Փաշինյանը հայտարարում էր, որ դա օրակարգի մեջ չի մտնում: Նա նկատեց, որ դատական համակարգը այսօր Նիկոլ Փաշինյանն է փոխել և ինչքան «քարթու, «կաշառակեր» կար «տարել լցրել են» ամեն տեղ, այդ թվում ԲԲԴԽ:


«ժողովուրդը կերակրվելու է մինի ռեֆորմներով, որոնք սին են դուրս գալու, քանի որ պետությունը չի զբաղվում ռեալ խնդիրներից: Կոռուպցիոն բազան ամեն օր ընդլայնվում է, այս մարդիկ ի վիճակի չեն կառավարական, կառուցվածքային որոշումներ ընդունել,պրոֆեսիոնալ, կրթական մակարդակը չի հերիքում: Վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, ինքը զարգացնում է չտեսնված ինստիտուցիոնալ կոռուպցիան: Անընդհատ ասվում է, թե ժողովու՛րդ, ուզում եք նախկինը հետ գա՞, եթե չէ՝ ինչ անում ենք հաշտվեք: Ստացվում է՝ ընդունել ենք զոհի կերպարանք, կարծեք մանկության ժամանակ մեկը մեզ նեղացրել է, ու բոլորից վրեժ ենք լուծում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ