Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատերին ինքնադատաստանի չի ենթարկել՝ հեղափոխության կանոնների շնորհիվ է

Նիկոլ Փաշինյան. Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատերին ինքնադատաստանի չի ենթարկել՝ հեղափոխության կանոնների շնորհիվ է
21.02.2020 | 14:41

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ նախկին իշխանությունների նկատմամբ ատելության քարոզ է իրականացվում․ «Կարող է ծայրահեղ հնչի, բայց, կարծում եմ, 100 տոկոս իրականությունն է, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև էսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ։ Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, այն բանի շնորհիվ է, որ ՀՀ այսօրվա կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ՝ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։ Փաշինյանի խոսքով՝ ինքը չի կարողանում մտաբերել, որ նախկին իշխանությունների ժամանակ հանրապետությունում գործեր առնվազն 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն, ինչպես այսօր է:


Անդրադառնալով քննադատություններին՝ ընդունելի՞ է, որ վարչապետն օգտագործի այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ, «ոտքերը վրան մաքրել», «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց» և այլն, Փաշինյանն ասաց․
«Կան մարդիկ, որոնք ուրիշ լեզու չեն հասկանում: Էդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս սկսել ջութակ նվագել սովորել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ։ Հասկացողը հասկացավ՝ ինչի մասին է խոսքը»:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ