Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել Ռազմական ոստիկանությանը

Դավիթ Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել Ռազմական ոստիկանությանը
22.02.2020 | 01:56

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, կանխարգելման, օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:


Նախարարը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավորապես կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները: Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ, շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ