«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստ են օգնել «Ոչ»-ի ճակատին

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստ են օգնել «Ոչ»-ի ճակատին
22.02.2020 | 15:03

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստ են օգնել «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում՝ «Ազատությանը» ասել է «Ոչ»-ի ճակատից Ռուբեն Մելիքյանը։ «Ոչ»-ի քարոզիչները, Մելիքյանի խոսքով, դիմել էին «այո»-ն բացառող ու ընտրական փորձառություն ունեցող ուժերին՝ նախկին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ն, նաև՝ խորհրդարանական ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին, «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։


Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունեն։ Յուրաքանչյուր կողմից 4016 անդամների մասին է խոսքը, անուններ ներկայացնելու վերջնաժամկետն էլ՝ մարտի 1-ը։ «Մեր խնդիրն այն է լինելու, որպեսզի մենք հավաստիանանք, որ իսկապես գործ ունենք մարդկանց հետ, որոնք ունակ են իրականացնելու հանձնաժողովի նախագահի, քարտուղարի, անդամի լիազորությունները, հանրությունն էլ վստահ լինի, որ այդ գործընթացն իրականացնում են մարդիկ, ովքեր անկեղծորեն դեմ են հանրաքվեի գործընթացին», - ասաց Ռուբեն Մելիքյանը։ Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցով սպասվող հանրաքվեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԲՀԿ-նու ԼՀԿ-ն ապօրինի ու խնդրահարույց են համարել, բայց ձեռնպահ մնացին ձևավորել «Ոչ»-ի ճակատ։


ԼՀԿ-ում, Դավիթ Խաժակյանի խոսքով, հանրաքվեն հակասահմանադրական են համարում, բայց կարծում են՝ չպետք է խոչընդոտել ընտրությունների կազմակերպմանը։ «Մենք մեր գնահատականները տվել ենք, բայց թույլ չտալ հանձնաժողովի անդամների համալրումը, նշանակում է նպաստել այս գործընթացի տապալմանը։ Ակնհայտ է, որ «Ոչ»-ի, «Այո»-ի հետ ասոցացման խնդիր չկա, որովհետև մարդկանց անհատապես դիմելու են՝ ներգրավվել հանձնաժողովներում, և մենք նրանց չենք խոչընդոտելու», - նշեց Խաժակյանը։

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ