Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
22.02.2020 | 15:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ «Հարգարժան տիկին Մերկել, խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


Հանաու քաղաքում փետրվարի 19-ին հրազենով մի տղամարդ անկանոն կրակ էր բացել նարգիլե առաջարկող սրճարաններում՝ սպանելով 9 մարդու: Ժամեր անց ոստիկանությունը սեփական բնակարանում հայտնաբերել էր կասկածյալի, ինչպես նաև նրա 72 տարեկան մոր դին:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ