ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում

Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում
22.02.2020 | 15:07

«Հրապարակը» գրում է. «Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձևավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»: Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»: Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում ևս իդենտիկ զարգացումներ լինեն, և «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսևորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։ «Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսևորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետե՞րը»: Այո՛, որովհետև նրանք այլևս «նոր կյանք են սկսել»։ «Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ` են»: Նկատի ունե՞ք Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյա՞նը։
«ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ