Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փետրվարի 23-ին կնշվի Բարեկենդանը

Փետրվարի 23-ին կնշվի Բարեկենդանը
22.02.2020 | 15:15

Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։ Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան՝ թատերական ներկայացումներ, ազգագրական երգուպար, ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք, ազգային խաղերի մրցումներ, մրցանակներ: Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ