Անկարան մտադիր է առավել վճռական գործողություններ նախաձեռնել Սիրիայում՝ Իզմիրում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Պայքարը մեզ հեշտությամբ չի տրվում, մեր մարդիկ սպանվում են Սիրիայում: Մենք նոր ծուղակների ենք բախվում: Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից առաջ խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այնուհետև մենք որոշել են մեր ճանապարհային քարտեզը: Մենք առավել վճռորոշ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը: Նա չի նշել, թե ինչ որոշակի միջոցների մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ Անկարան «չի ենթարկվի համաշխարհային գերտերությունների սցենարներին»: