Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները Իրաք

Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները Իրաք
22.02.2020 | 23:14

Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ուղևորություններն Իրաք՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով՝ հայտնել է Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ուխտագնացություններն Իրաք օդային տրանսպորտով դադարեցվել են, դադարեցվել է նաև ցամաքային հաղորդակցությունը: Իրանում հիվանդության առաջին դեպքերն արձանագրվել են փետրվարի 19-ին, կա հիվանդացության 28 դեպք, որոնցից 5-ը՝ մահվան ելքով:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ