Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արման Աբովյան. Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է

Արման Աբովյան. Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է
23.02.2020 | 20:15

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է. «Ասում են` կորոնավիրուսին վերաբերող խուճապ մի տարածեք։ Իհարկե, մասնակի համաձայն եմ, որ իրար պատեպատ խփել պետք չէ և սարսափազդու ցնցումների մեջ ընկնելն ավելորդ է, բայց նույնքան պետք էլ չէ «լուրջ»դեմքով պնդել, թե «իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա»: Հավատացնում եմ ձեզ, որ, հաշվի առնելով շնչուղային հիվանդություն ունեցողների քանակը հիվանդանոցներում այս պահին (իսկ ես հենց հիմա մայրաքաղաքի հիվանդանոցների մեկում եմ), կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։


Այո, գիտեմ, որ հայ-իրանական սահմանակետում խստացվել է հսկողությունը Իրանից ժամանողների հանդեպ, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանաշրջանը բավականին մեծ է (2-3 շաբաթ), կարծում եմ, որ անցակետերում խստացումը լիարժեք չի լուծի խնդիրը։ Հասկանալի է, որ պետք է գնալ ժամանակավոր կտրուկ քայլերի, օրինակ` առավել խստացնել Իրանից եկող մարդկանց մուտքը մեր տարածք։ Համոզված եմ, որ մեր իրանցի եղբայրներն այս քայլը կընկալեն ադեկվատ, մանավանդ, որ ՀՀ Իրանի դեսպանությունը արդեն իսկ ժամանակավոր դադարեցրել է հյուպատոսական ծառայություներ տրամադրել (չնայած մենք ունենք Իրանի հետ "բաց սահմանի" պայմանագիր)։


Համենայն դեպս, Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր կորոնավիրուսի տարածման դեմ, օրինակ` դպրոցները ժամանակավորապես փակվել են։
Մի խոսքով, պետք է չընկնելով պանիկայի մեջ, այնուամենայնիվ ձեռնարկել ավելի կտրուկ կանխարգելիչ քայլեր»։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ