Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իտալիայի վարչապետը դեմ է Շենգենի կասեցմանը

Իտալիայի վարչապետը դեմ է Շենգենի կասեցմանը
23.02.2020 | 20:17

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ կասեցնել Շենգենյան համաձայնագիրը՝ նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետ կապված: Իտալիան միշտ հավատարիմ է մնում «ճկուն եւ համարժեք» միջոցների կիրառման հարցում:

«Ներկայումս Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու նախադրյալներ չկան», – ասել է Կոնտեն: Նա նշել է, որ համաձայնագրի կասեցումը կլինի «կտրուկ միջոցառում», որը չի համապատասխանի «Իտալիայի քաղաքացիների կարիքներին վարակի զսպման ոլորտում»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ