Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իդլիբում թուրքական ուժերը և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում են նախաձեռնել սիրիացի բանակայինների դեմ

Իդլիբում թուրքական ուժերը և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում են նախաձեռնել սիրիացի բանակայինների դեմ
25.02.2020 | 00:14

Թուրքական բանակի ջոկատները և սիրիական ընդդիմության զինված խմբավորումները երկուշաբթի Իդլիբ նահանգում հարձակում են նախաձեռնել Սիրիայի կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ: Ալ-Արաբիան հայտնել է, որ թուրքական ուժերը և Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր ուժերը ցամաքային արշավ են իրականացրել Նեյրաբ քաղաքի ուղղությամբ: Հեռուստաալիքի տվյալներով՝ սիրիական բանակի և հարձակվող ուժերի միջև դաժան բախումներ են տեղի ունենում: Անցյալ շաբաթ սիրիացի բանակայինները Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ ավելի քան 250 ահաբեկիչների են վերացրել Նեյրաբի շրջանում՝ հետ մղելով ավազակային զորամիավորումների հարձակումները:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ