Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ
25.02.2020 | 00:20

«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- այս մասին նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: Դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել նշված համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ